Լրահոս
Օրվա լրահոսը

Չգործող «Արմավիա» ավիաընկերությունը խոշոր հարկատո՞ւ

Փետրվար 03,2015 19:44

Անցյալ տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գազպրոմ Արմենիան»` նույն ինքը «Հայռուսգազարդ»-ը` 2013-ի նույն ժամանակահատվածի համար առաջ անցնելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից»: Գազամատակարար ընկերությունը 2014-ին պետբյուջե է վճարել 42,399,361.2 դրամ:  Այս մասին տեղեկանում ենք ֆիննախի հրապարակած խոշոր հարկատուների ցանկից: Մաքսային մարմինները «Գազպրոմ Արմենիա»-յից գանձել են 413,279.8 դրամ: Ընկերության ուղղակի հարկերը` շահութահարկ, եկամտային հարկ կազմել է 4,829,201.8 դրամ:

Ցանկի 2-րդ հորիզոնականը զբաղեցնում է «Ղ-տելեկոմը», որը 2013-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկատուների ցանկի 3-րդ տեղում էր: Անցյալ տարվա կտրվածքով բջջային օպերատորը հարկային մարմիններին վճարել է 27,597,238.5 դրամ, նախանցյալ տարի` մի փոքր ավելի` 29,109,140.0 դրամ:

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգի»` հարկայինին վճարած հարկերը կազմել են 2,839,312.4 դրամ, մաքսային մարմիններին` 18,732,210.1 դրամ, ուղղակի հարկերը` 1,943,210.0 դրամ: «Ալեքս Գրիգը», 2013-ի համեմատությամբ, մեկ հորիզոնականով դիրքը բարձրացրել է` հայտնվելով ցանկի 3-րդ տեղում:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» անցյալ տարի ցանկում գրավել է 4-րդ տեղը` երեք հորիզոնականով տեղը զիջելով: 2013-ին կոմբինատը վճարել է 34,933,416.2 դրամ, 2014-ին` 17,080,925.6:
Ցանկի 5-րդ տեղում հայտնված «Արմենտել» ընկերությունը հարկային վճարել է 15,737,351.0 դրամ: Բջջային այս ընկերությունը 2013-ի նույն ժամանակահատվածում կրկին 5-րդ տեղում է եղել, սակայն վճարել է 14,833,497.3 դրամ:

Ցանկի 6-րդ տեղում «Հայաստանի էլեկտրական ցանցերն» է` իր վճարած 12,392,011.5 դրամ հարկերով: Այս ընկերությոնը 2013-ին 7-րդ տեղում է եղել` հարկայինին վճարելով 9,995,068.4 դրամ: Հարկատուների ցանկում հաջորդը Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունն է, որը վճարել է 1,575,635.9 դրամ:

«Գրանդ-տոբակո հայ-կանադական Հ.Ձ»-ն վճարել է` 7,924,856.3 դրամ: Խոշոր հարկատուների ցանկի 9-րդ տեղում «ՍԻՓԻԷՍ Օիլ Քորփորեյշն»-նն է, որի վճարած հարկերը կազմում են 9,618,764.4 դրամ: 10-րդ հորիզոնականը զբաղեցնում է  «Ֆիլիպ մորիս Արմենիա» ընկերությունը, ընդհանուր առմամբ վճարելով 8,029,934.0 դրամ:

Ուշագրավ է, որ 2014-ի խոշոր հարկատուների ցանկի 11-րդ տեղում հայտնվել է արդեն չգործող «Արմավիա» ավիաընկերությունը, որի վճարած հարկերը կազմել են 7,176,510.8 դրամ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728