Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում մեկնարկել է ճանապարհային երթևեկության անվտանգությանը նվիրված ազգային սեմինար (Տեսանյութ)

Փետրվար 03,2015 18:40

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աջակցությամբ՝ Հայաստանում Եվրոպական միության գրասենյակի  կողմից իրականացվող «Եվրոպա-Կովկաս-Ասիա ճանապարհային միջանցք» (ՏՐԱՍԵԿԱ) միջազգային ծրագրի շրջանակներում փետրվարի 3-ին Երևանում մեկնարկեց Ճանապարհային երթևեկության անվտանգության ծրագրի գործողությունների պլանավորման ազգային սեմինարը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանը, ով նաև «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի ազգային քարտուղարն է, բացման խոսքում շեշտեց, որ Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանալով ծրագրի հիմնադիր անդամ, մեծ հետաքրքրությամբ է մասնակցել ծրագրի կողմից նախաձեռնած միջոցառումներին.

«Ճանապարհային երթևեկության անվտանգության նախագիծը առանցքային կարևորություն է ներկայացնում ՀՀ-ի կառավարության համար, քանի որ ճանապարհային անվտանգությունն ուղղակիորեն ազդում է բնակչության կենսամակարդակի և անվտանգության վրա: Ճանապարհատրանսպորտային ոլորտում ՀՀ ղեկավարության կողմից արդեն իսկ արված շոշափելի կազմակերպչական քայլերը բավականին ցայտուն են: Դրա օրինակներից մեկն էլ 2010-ից գործող ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհուրդն է՝ ՀՀ վարչապետի գլխավորությամբ»,- նշեց Գագիկ Գրիգորյանը:

Նա հույս հայտնեց, որ սեմինարի մասնակիցների կողմից քննարկումների, փորձի փոխանակման արդյունքում ձեռք բերված նոր գիտելիքների շնորհիվ հնարավոր կլինի հասնել ցանկալի արդյունքի, մասնավորապես, ճանապարհային երթևեկության անվտանգության ծրագրի գործողությունների համապարփակ ծրագրի կազմման և հետագա իրականացման հարցում:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Եվրամիության հետ համագործակցության բաժնի ղեկավար՝ Խոա-Բին Աջեմիան, ով կարևորեց նման սեմինարի անցկացումը Հայաստանում և իր ներկայացրած կազմակերպության անունից հավաստիացրեց, որ այսուհետ ևս պատրաստակամ են աջակցելու մեր երկրում ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումներին:

Սեմինարի առաջին օրը զեկույցով հանդես եկավ «ՏՐԱՍԵԿԱ»-ի ճանապարհային երթևեկության անվտանգության 2-րդ նախագծի ղեկավար Ալան Ռոսը, ով ներկայացրեց ճանապարհային անվտանգության ապահովման ոլորտում եվրոպական մի քանի երկրների փորձը:

Ծրագրում որպես շահագրգիռ կողմ հանդիսացող ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» Պետական հիմնարկի, ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ ոստիկանության մասնագետները ներկայացրին իրենց կառույցների իրականացրած աշխատանքները ճանապարհային անվտանգության ոլորտում և ունեցած արդյունքները:

Եռօրյա հավաք-քննարկմանը մասնակցող գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների և «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի կունենան 6 հիմնական խնդիրների՝ ինստիտուցիոնալ հարցեր, առավել անվտանգ ենթակառուցվածքներ և տրանսպորտային միջոցներ, ճանապարհային երթևեկության մասնակիցների անվտանգություն, շտապ բուժօգնություն, ինչպես նաև հասարակության վերաբերմունքի փոփոխությանն ուղղված գործողությունների վերաբերյալ կլոր սեղաններ, քննարկումներ՝ աշխատանքային խմբերում:

 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728