Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի համար են այս բոցաշունչ ելույթները, երբ պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերվել. Հերմինե Նաղդալյան

Փետրվար 03,2015 18:36

Այսօր ԱԺ քառօրյայի ընթացքում «Շրջանառության հարկի մասին»  օրենքի շուրջ ԲՀԿ-ական պատգամավորների ելույթներին ԱԺ ամբիոնից ռեպլիկի կարգով հակադարձեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով նշեց հետևյալը.

«Բնական և սպասելի էր, որ հերթական անգամ երկրում գոյություն ունեցող խնդիրները, մարդկանց դժգոհությունը, պրոբլեմները լուծելու ուղղությամբ մեր կողմից կատարվող քայլերը, թեկուզև ցավոտ, բայց, այնուամենայնիվ, լուծում գտնելու նպատակով կատարվող, բոլորի համար ընդունելի, իրական, առաջ տանող և խութերը վերացնելուն ուղղված քայլերը մեր ընդդիմությունը պետք է օգտագործեր ևս մեկ անգամ սեփական «PR»-ն անելու, երկրի բոլոր մեծ ու փոքր, հին ու նոր տնտեսական և քաղաքական , այս օրինագծի հետ կապ ունեցող ու չունեցող բոլոր հարցերը հնչեցնելու, բարձրաձայնելու, ոչ թե այն խնդիրը, որ այսօր առկա է լուծելու համար, այլ փողոց դուրս եկած դժգոհ հատվածին ցույց տալու համար , որ իրենք կան: Քննարկման ժամանակ էլ ինչի մասին ասես, որ արդարացի բորբոքված չխոսեցին, դասեր տվեցին, տնտեսական խնդիրը անխնա քաղաքականացրեցին, հենց իրենց հետ ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունները անտեսեցին: Վերջում լավ էր հիշեցին, որ երկրի վարչապետը, ինչպես միշտ, ականջալուր և պատրաստակամ մասնակցեց ԱԺ նախագահի մոտ  իրենց հետ խորհրդակցությանը և եկան պայմանավորվածության: Հետևաբար, ինչի՞ համար են այս բոցաշունչ ելույթները, երբ պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերվել, և հենց Ձեր մասնակցությամբ՝ սեղմ ժամկետում խնդրի լուծումը տալ: Սա անհասկանալի է հանրության համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728