Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Ցեղասպանության հռչակագիրն անընդունելի է եւ անիմաստ»

Փետրվար 03,2015 18:23

«Ես դժգոհ եմ: Չկա հստակ նպատակ, չկա օրակարգ»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հետ կապված այսպիսի գնահատական տվեց Հրանտ Բագրատյանը:

Նա ասաց, որ մի բան է, երբ մենք ուզում ենք Ցեղասպանությունը ճանաչել, մեկ այլ բան է, երբ աշխարհին դիմում ենք, թե հոգացեք ոչ միայն ցեղասպանության հարցը, այլ մեր պատմական դարդը: Հրանտ Բագրատյանի խոսքերով՝ 3 հարց է դրված

1.Ցեղապանության ճանաչում 2.Հատուցում 3.Տարածքների խնդիր:

Ըստ նրա՝ «Երբ դնում եք տարածքի հարց, վերջ, ցեղասպանության հարց կարող եք չդնել: Ես զարմանում եմ, որ մեր պետական այրերը դա չեն հասկանում»:

Հրանտ Բագրատյանը հայտարարեց. «Ցեղասպանության հռչակագիրն ինձ համար անընդունելի է եւ անիմաստ: Նախ, մենք, որպես խորհրդարան, մեր Ցեղասպանությունը ճանաչելո՞ւ ենք, թե՞ չէ: Ամբողջ աշխարհին ասում ենք՝ ճանաչեք: Հույների, ասորիների ցեղասպանություններից հետո չե՞քն կարող մեր հարցը դնել: Կարծում եմ, ԱԺ-ն  հատ առ հատ Ցեղասպանության ճանաչման հարցով պետք է դիմի 193 երկրների խորհրդարաններին: Բայց միայն Ցեղասպանության ճանաչման հարցով, դա է պետական հարցը, ոչ թե ուրիշ օրակարգ: Մենք պիտի մի հարց առաջ տանենք, հետո հաջորդ հարցը առաջ բերենք: Ամբողջ հեռուստատեսությունը լցված է հայտարարություններով, թե մենք ամեն ինչ ուզում ենք Թուրքիայից: Ամեն ինչ ուզել նշանակում է ոչ մի բան էլ չենք ուզում: Ամեն ինչ ուզելն անհնարին է: Մի՞թե վերեւում չկա մեկը, որը անալիզ կանի այս հարցերը»:

Նա քննադատեց, որ իշխանություններն այս տարիների ընթացքում չեն առաջադրել Ցեղասպանության ճանաչման հարցը, դրա համար էլ ընդամենը 18 երկիր է ճանաչել. «Սպասում էինք, որ գոնե մի 30-40 երկիր կճանաչի: Եթե մի բան էլ ուզում ենք, խոսում ենք ընդհանուր, խոսում ենք 200 հազար քմ-ի մասին, որտեղ այսօր 15 մլն մուսուլման է ապրում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728