Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ փետրվարի 3-ին, Կանազի կայազորային կլինիկայի հոգեբուժական բաժանմունքում ծեծկռտուք հրահրելու մեջ մեղադրվող Արշակ Թորոսյանին, Ռազմիկ Մանուկյանին, Դավիթ Մարկոսյանին դատապարտեց 4,5 տարվա ազատազրկման՝ պատժի սկիզբ նշանակելով 2014թ. նոյեմբերի 15-ը։
Մեղադրյալ Գարեգին Դանիելյանը մեղավոր ճանաչվեց եւ դատապարտվեց 1,5 տարվա ազատազրկման, սակայն դատարանը որոշեց պատիժը պայմանականորեն չկիրառել՝ նշանակելով 2 տարի փորձաշրջան, եւ չհեռանալու մասին ստորագրությունը թողեց անփոփոխ։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` News.am-ի կայքում