Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծ վկայականի պատճառով Իջեւանի երաժշտական դպրոցի նախկին տնօրենին եւ դասատուին դատում են

Փետրվար 03,2015 18:16

Իջեւան քաղաքի բնակիչ, 1966թ. ծնված Սվետլանա Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ, 2012-2013թթ.-ին աշխատելով որպես Իջեւան քաղաքային համայնքի «Իջեւանի միջնակարգ երաժշտական դպրոց» ՓԲԸ տնօրեն, անձնական շահերից ելնելով` 2004թ. հունիսի 30-ին կազմել է անհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող, Էդգար Ամիրյանի անունով «Իջեւանի միջնակարգ երաժշտական դպրոց» ՓԲԸ-ի  միջնակարգ մասնագիտական կրթության վերաբերյալ թիվ 1063 վկայականն այն մասին, որ վերջինս իբր 2001թ. ընդունվել է այդ երաժշտական դպրոցի շվիի բաժին եւ 2004թ. ավարտել է լրիվ դասընթացը:

Իջեւանի բնակիչ, 1981թ. ծնված Է. Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա 2004թ. հունիսի 30-ին ստանալով վերոհիշյալ կեղծ վկայականը, այն օգտագործել է որպես հիմք եւ որպես շվիի կատարող 2004թ. աշխատանքի է ընդունվել Իջեւանի երաժշտական դպրոցում: Ըստ առաջադրված մեղադրանքի` բայցի այդ, Է. Ամիրյանը 2013թ. հուլիսի 29-ին աշխատանքից ազատվելու վերաբերյալ  2013թ. հունիսի 26-ի հրամանը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վիճարկման ընթացքում որպես ապացույց է ներկայացրել իրավունք վերապահող վերահիշյալ կեղծ վկայականը, որի հիման վրա վերականգնվել է  նախկին աշխատանքում:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի` Է. Ամիրյանին 2 դրվագով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  325 հոդվածի 1-ին մասով, Ս. Բեգլարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի  314 հոդվածով: Երկուսի նկատմամբ էլ, որպես խափանման միջոց, կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Իջեւանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ Ս. Բեգլարյանն ազատված է Իջեւանի երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնից, Է.Ամիրյանը ներկայումս աշխատում է  այդ  երաժշտական դպրոցում: Սույն քրեական գործով դատավարությունն այսօր մեկնարկել է  Տավուշի մարզի առաջին ատյանի  դատարանի Իջեւանի նստավայրում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728