Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյան. «Մարդիկ գնում էին Արցախ՝ հակառուսական տրամադրություններ ստեղծելու համար». (Տեսանյութ)

Փետրվար 03,2015 18:13

ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ելույթի սկզբում անդրադարձավ ընդդիմադիր որոշ պատգամավորների հայտարարություններին՝ նշելով. «Հարգելի գործընկերներ, ափսոս, որ գլխավոր քստմնելին դահլիճում չէ, և անիմաստ է բացատրել Համահայկական հռչակագիրն ու նրա խորհուրդը մարդկանց, ովքեր նպատակադրված չեն ուզում ըմբռնել այն, ինչը չափազանց հասկանալի է։

Հիմա՝ բուն թեմայի մասին։

Հունվարի 31-ին տեղի ունեցավ անընդունելի մի բան, անընդունելի հասարակական, ազգային, պետական շահի տեսանկյունից։ Բայց գուցե ընդունելի ու այնքան սպասված՝ մեր հակառակորդների ու թշնամիների համար։ Բերձորում տեղի ունեցածը դատապարտելի է երկուստեք։ Ծեծը՝ որպես հարցեր լուծելու միջոց, ոչ մի պարագայում ընդունելի չէ։ Սա անքննելի է։ Բայց լինում են դեպքեր, երբ հրահրում են այդ ծեծը ու հետո սկսում բողոքել վաստակած ապտակի դեմ։

Մենք դարձել ենք չափազանց հանդուրժող, պետության համար արդեն վտանգավորի սահմանին հասնող հանդուրժող։ Այն աստիճան, որ կարող ենք լուռ տանել անգամ սրբապիղծ նախաձեռնությունները, կասկածելի հիմքեր ու կասկածելի նպատակներ, միջոցների մեջ խտրականություն չդնող աղանդավորական տիպի տեռորիստականին շատ նման նախաձեռնությունները։ Այն աստիճան, որ մեր հանդուրժողականությունից սկսել են թևեր առնել, ոգևորվել ու առիթավորվել ամեն տեսակ անխոհեմները, սադրիչներն ու հայրենադավները։

Եթե անկեղծ, ապա որ ինձ թողնեին, հասարակությունից ուղղակի կմեկուսացնեի Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը որպես անկարգությունների ու խուլիգանության թիրախ ընտրածներին։ Ավելին, կարծում եմ՝ նման դիրքորոշում պետք է ունենան բոլոր լուրջ քաղաքական ուժերը:

Երեկ լսում էի այդ շարժման ներկայացուցիչների մամուլի ասուլիսը. ավելի մեծ զավեշտ լսած չկամ. մարդիկ գնում էին Արցախ՝ հակառուսական տրամադրություններ ստեղծելու համար: Տաղանդավոր գաղափարախոսություն, խոսք չկա: Չեմ կարծում, թե մեր երկրում կգտնվի որևէ լուրջ քաղաքական ուժ, որը կկանգնի նման խունտայի հետևում: Ուղղակի անհնար է, որ լինի. ավելի արագ քաղաքական մահ չի լինում:

Ի՞նչ ասեմ: Ամենաբարձր մակարդակով Արցախի իշխանությունները նախազգուշացրել էին Նախախորհրդարանի անդամներին իրենց պահանջներով մուտք չգործել Լեռնային Ղարաբաղ, առավել ևս, որ այդ պահանջները ոչ մի առնչություն չունեն Արցախի հետ։ Հայկական երկրորդ պետությունն ու նրա բնակիչներն այսօր կանգնած են այլ խնդրի առաջ՝ ամեն օր հերոսական պատումներ կերտելով սահմանին։ Նախազգուշացումները տեղ չհասան, ավելին, շատ լավ կանխազգալով բախումների վտանգը, իրենց հետ տարել էին կանանց ու երեխաներին։ Այստեղ են ասել, կանանց ու երեխաներին հետներդ ինչո՞ւ էիք տարել, որպես վահա՞ն օգտագործեիք։ Պատմականորեն հայ տղամարդուն վայել չէ թաքնվել կանանց ու երեխաների թիկունքում»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գայանե says:

    Պատմականորեն ՀՀԿ տղամարդիկ թաքնվում են ինստիտուտների պատերի մեջ ` բանակ չգնալու համար, ավարտելուց հետո էլ` գռոշի արժեք չունեցող դիսերտացիաների հետեւում:

    Մարդիկ, որոնք նույնիսկ փուչիկ փչելու մեջ են ձախողվում, ճամարտակում են հայկական պետության շահերի մասին: Խելքի աշեցեք:

  2. DELEA ORGANIZACION says:

    Դատապարտում եք, ուրեմն ճիշտ շեշտադրում կատարեք սիրելի պատգամավոր Կարեն Ավագյան: Ոչ մի օրենսգրքում գրված չէ, որ մարդուն կարելի է կամայական ծեծի ենթարկել: Չի կարելի, միթե դա դուք չեք հասկանում սիրելի պատգմավոր,ոչ թե նա ԱՍԱԼԱ-ի մարտիկ է կամ ազատամարտիկ, այլ ընդհանրապես ոչ մի քաղաքացու վրա, ըստ մարդու իրավունքների օրենքի, չի կարելի ձեռք բարձրացնել սիրելիս:Եթե մեր ոստիկանները անդատապարտելի են, ապա դա չի տալիս առտոնություն ոչ մեկին ծեծի ենթարկել,մանավանդ խաղաղ ցուցարարների: Դուք մեղավոր չեք,մեղավորը Ձեր ընտրողներն են որ ընտրել են Ձեզ:Դրա համար կան միջազգային նորմեր,պատժամիջոցներ, որը իրավունք ունեն միմիայն կիրառել դատարանի որոշմամբ եվ դա վարչական տուժն է եվ ոչ թե Տեր Տոթիկի դպրոցն է:Մարդու իրավունքների վերաբերյալ, գոնե ազատ ժամանակ,որ դուք շատ ունեք դա,կարդացեք, ծանոթացեք մի քիչ օրենքներին: Ձեր սրտաճմլիկ ելույթից պարզ երեվում էր, որ որոշ ուժեր Ձեզ խնդրել են կարդալ իրենց կողմից պատրաստված տեքստը, որ դա ցանկացած հոգեբան նույնը կասի Ձեր կարդալու ոճից, որ երկու տող կարդալւց շատ անգամ սխալվում էիք՛ կամ,Հայերեն կարդալուց թույլ եք՛ որովհետեվ ունեք Ռուսական կրթություն, կամ ել տեքստը առաջին անգամ եիք կարդում: Եթե շեշտադրում եք նրանց նախկին վաստակը, և միայն ըստ դրա չէր կարելի ծեծել, դուք ուղակի շարքային ջուր ծեծող եք ու կոճակ սեղմող, էլ չխոսեմ՝ հայաստանցի-ղարաբաղցի բաժանարար գիծ դնող:Պատմականորեն հայ տղամարդուն վայել չէ, հարգելով պատգամավորի անունը գոնե կպաշտպանեիք ժոովրդին եվ ոչ թե ըստ Ձեզ «խունտայի» եվ այն ժողովրդին որ Ձեզ ձայն է տալիս:

    ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728