Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյան. «Բակո Սահակյանը շատ բան ունի, դե՞մ ես» (Տեսանյութ)

Փետրվար 03,2015 17:58

Այսօր Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանից հետաքրքրվեց` թե ինչ գնահատական կտա հուլիսի 31-ի Բերձորի միջադեպին: Պատգամավորն ասաց, որ դատապարտում է ցանկացած բռնություն հայի դեմ, այն էլ` հայը` հայի դեմ: Խնդրեցինք նաեւ անդրադառնալ ՀՀԿ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի այն հայտարարությանը, ըստ որի. ««Մուտիլովշիկների» համար Արցախի մուտքն արգելված է, նորմալ քաղաքացիները կարող են գնալ». միթե ՀՀԿ-ն է որոշողը թե, ով կարող է մուտք գործել Արցախ, մեր այս հարցին էլ, ՀՀԿ պատգամավորն ասաց. «Ընդհանրապես Արցախն է որոշում: Էլի եմ կրկնում` դատապարտում եմ ցանկացած բռնություն հայի նկատմամբ, բայց կներեք, որեւէ մեկի մոտ կասկած կա՞ , որ այսօր Արցախը ստանդարտ վիճակում չէ: Եթե դուք գնաք այնտեղ միտինգ անեք…:Ես նորից եմ ասում` մենք գնում ենք Արցախ ի՞նչ կոչերով, ի՞նչ եք անում, քաղաքական որոշակի ակցիա եք անում»:

Այվազյանի ոչ այնքան հասկանալի բացատրության մանրամասները` տեսանյութում

«Ավտոշարասյան հիմնական երեւույթն ի՞նչ էր` առանց ռեժիմի 100 ամյակը դիմավորել Արցախում»,-ասաց Այվազյանը, իսկ մեր այն դիտարկմանը, որ գուցե որեւէ վտանգավոր բան չկար այդ երթի հետ կապված, գուցե Արցախում հազիվ 5 հոգի մարդ ողջուներ նրանց, Այվազյանը շարունակեց` «Գուցեներով չխոսենք: Այսինքն 100 ամյակն առանց ռեժիմի, նենց ճիշտ հասունացրել էին էլի, ու գնանք Արցախում հայրենասիրության դրսեւորումներ, բան անելու: Էն մի կողմը մեղավոր է, էս կողմը հեչ մեղավոր չի, հա՞»:

Aravot.am-ի մյուս հարցին էլ` արդյոք Արցախում արգելվո՞ւմ է ընդդիմադիր գաղափարների քարոզը, իսկ լրագրողներից մեկի միջամտությանը` թե Բակո Սահակյա՞նն է որոշում` ինչ է կարելի, ինչը` ոչ, Այվազյանը մեր հարցին չպատասխանեց, եւ միայն հիշեցրեց, որ Բակո Սահակյանը Արցախի նախագահն է:

Լրագրողի ռեպլիկից հետո` Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության անձնագիր ունի, Այվազյանը մոռացավ իր պատգամավորական դիրքն ու սկսեց կիսագողական տոնով խոսել` «Բակո Սահակյանը շատ բան ունի, դե՞մ ես, որ ինքն ունենա, դե արի փակենք, էդքան շատ ես մտածում Արցախի մասին, շատ ես խոսում` չտանք անձնագիր: Էդ հարցով էդ եք առաջարկում: 100 ամյակն առանց ռեժիմի շարժումով գնանք Արցախում հայրենասիրություն սովորեցնենք, գնան ընդեղ միտինգ անելու հա՞, որտեղ ամեն վայրկյան կրակոց կա, պատերազմ ա»:

Իսկ երբ Այվազյանին հիշեցվեց, որ Բերձորում ծեծվողների մեջ այդ նույն պատերազմին մասնակցած հերոսներ կային, պատգամավորն այսպես արձագանքեց. «Արցախի հերոս լինելու համար պարգեւատրում են, բայց եթե Արցախի հերոսը մի հատ գործողություն է անում, որը որ վտանգում ա, ասում ենք` ախպեր ջան, հերոս ես, բայց հանգստացի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728