Լրահոս
Օրվա լրահոսը

CoV նոր վիրուսից պաշտպանվելու համար Արմեն Մուրադյանը միջոցներ է ձեռնարկում

Փետրվար 03,2015 17:49

Էբոլա վիրուսի տարածմամբ պայմանավորված, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կառավարությանը նոր նախագիծ է ներկայացրել, որով սահմանվում է վարակիչ այն հիվանդությունների ցանկը, որոնք ունենալու դեպքում օտարերկրյա կամ քաղաքացիություն չունեցող անձինք չեն կարող մուտք գործել մեր երկիր:

Կառավարության` փետրվարի 5-ին կայանալիք նիստում առողջապահության նախարարը վարչապետին կհայտնի, որ Էբոլա վիրուսի հիվանդությամբ արդեն վարակվել են 10 հազարից ավելի մարդ եւ մահացել գրեթե 5000-ը: Վիրուսի զոհ են դարձել նաեւ Էբոլա վիրուսով հարուցված հիվանդությամբ անապահով աֆրիկական երկրներում իրենց մասնագիտական պարտքը կատարող բժիշկներ:

Վարակիչ հիվանդությունների ցանկը թարմացվել է նաեւ առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությամբ, որը, պարբերաբար, հիվանդության դիմակայման ուղղությամբ առաջարկում է նոր միջոցառումներ:
Արմեն Մուրադյանը վարչապետին նաեւ կհայտնի աշխարհին մարտահրավեր նետած մեկ այլ` շնչառական համախտանիշով-CoV վիրուսի մասին, որը տարածված է Մերձավոր Արեւելքում եւ արդեն 500 մարդ այս նոր վիրուսի զոհ է դարձել:

Ըստ նախարարի, այս հիվանդության վարակի աղբյուրի եւ փոխանցման մեխանիզմների մասին դեռեւս հստակ տեղեկություններ հանրությանը հայտնի չեն, որն իր հերթին դժվարացնում է հիվանդության դեմ պայքարի միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728