Լրահոս
Օրվա լրահոսը

«Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի Կոմիտեն դատապարտում է հունվարի 31-ի բռնությունները

Փետրվար 03,2015 18:27

«Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի Կոմիտեն դատապարտում է 2015 թվականի հունվարի 31-ին ԼՂՀ Քաշաթաղի շրջանում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ԼՂՀ պետական իշխանության մարմինների կողմից կիրառված բռնությունը:

«Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի Կոմիտեն համարում է, որ ծանրագույն հարված է հասցվել Հայաստանի Հանրապետության եւ ԼՂՀ ազգային անվտանգությանը, Հայաստանի եւ ԼՂՀ ժողովրդների բարեկամական հարաբերություններին, ԼՂՀ միջազգային վարկին, իսկ կատարվածի ողջ պատասխանատվությունը կրում են ԼՂՀ իշխանությունները:

«Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի Կոմիտեն պահանջում է ԼՂՀ իշխանություններից տեղի ունեցածի անաչառ քննություն իրականացնել՝ ընդգրկելով հասարակության անշահախնդիր շերտերի,  ինչպես նաեւ խստագույնս պատժել բոլոր մեղավորներին՝ ներառյալ այն ոլորտների ղեկավարներին, որոնք պատասխանատու են հռչակված արժեքների եւ մեր պետության գոյության հիմնասյուների դեմ իրականացված բռնության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728