Լրահոս
Օրվա լրահոսը

Ասիական զարգացման բանկը պատրաստ է օժանդակել ՀՀ կառավարությանը

Փետրվար 03,2015 17:41

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանային տնօրեն Կլաուս Գերհաուզերի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը կարևորել է համագործակցությունը Ասիական զարգացման բանկի հետ և նշել, որ բանկի հետ իրակա­նացվող բոլոր ծրագրերը գտնվում են իր մշտական ուշադրության և հսկողության ներքո: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը շեշտել է դոնորների ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը և նշել, որ հստակ հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին՝ բոլոր ծրագրերն արդյունավետ իրականացնելու համար:

Իր հերթին, Կլաուս Գերհաուզերը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության հետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել Հովիկ Աբրահամյանին լիակատար փոխըմբռնման և փոխգործակցության համար:  Պարոն Գերհաուզերը տեղեկացրել է, որ ԱԶԲ ղեկավարության միաձայն հավանությանն է արժանացել Հայաստանի հետ համագործակցության հնգամյա ծրագիրը, որը մատնանշում է երկկողմ գործակցության ուղղությունները և համահունչ է Հայաստանի զարգացման համար հաստատված առաջնայնություններին: Փաստաթղթով նախանշվում են քաղաքային կայուն զարգացման ծրագրի, տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերն ու հնարավոր նախագծերը:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքին, քաղաքային կայուն զարգացման ծրագրին, դպրոցների սեյսմիկ անվտանգության ապահովման ուղղությամբ հնարավոր գործակցությանը, համայնքային ճանապարհների վերանորոգմանը, ԱԶԲ-ի հետ համատեղ կազմակերպվելիք միջազգային ներդրումային համաժողովին, ԱԶԲ-ի կողմից տրամադրվող տեխնիկական օժանդակությանն առնչվող հարցեր:

Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը և Կլաուս Գերհաուզերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին: Կլաուս Գերհաուզերը նշել է, որ արձանագրվող տնտեսական իրավիճակը պայմանավորված է համաշխարհային և գլոբալ տնտեսության մեջ ծագած խնդիրներով և ավելացրել, որ ԱԶԲ-ն պատրաստ է օժանդակելու ՀՀ կառավարությանը՝ հնարավոր մարտահրավերներին դիմագրավելու համար:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728