Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մելքոնյան. «Փաստ է՝ Դարդանելի ճակատամարտը կապ չունի ապրիլի 24-ի հետ»

Փետրվար 03,2015 17:22

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը փետրվարի 3-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ վերջին 20 տարիների ընթացքում թուրքական քարոզչական եւ քաղաքական մեքենաները գտնվում են լուրջ ճգնաժամի մեջ: Ըստ նրա՝ նաեւ սպառված են բոլոր դրույթները, որոնք նրանք կարող էին առաջ քաշել:

«Երբ որ նայում ենք Էրդողանի իշխանության տարիներին, ապա տեսնում ենք, որ փչացած սկավառակի նման անընդհատ նույն մտքերը կրկնվում են եւ ըստ էության քաղաքական մեքենայի սին լինելը ապացուցվում է նրանով, որ 13 տարիների ընթացքում Էրդողանի իշխանությունը որեւէ մի նոր գաղափար չի կարողացել մտցնել իր քաղաքական հռետորաբանության մեջ, շարունակ՝ պատմաբանների հանձնաժողով, արխիվներ, որոնք թուրք պատմաբաններն են փաստում՝ փակ են եւ անիմաստ տոների ստեղծում եւ դրա վրա միջազգային հանրության ուշադրության հրավիրում»,- ասաց նա:

Անդրադառնալով Դարդանելի ճակատամարտին՝ թուրքագետի խոսքերով՝ փաստ է, որ Դարդանելի ճակատամարտը կապ չունի ապրիլի 24-ի հետ եւ միշտ տոնվել է մարտի 18-ին եւ դրա ապացույցն այն է, որ Ստամբուլում գտնվող համալսարաններից մեկի անվանումը մարտի 18-ի Դարդանելի անվան համալսարան է:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728