«Լուծումն այն է, որ պետք է փաստաթուղթ ցույց տան»,-փոքր ու միջին ձեռներեցներին վերաբերող վիճահարույց շրջանառության հարկի մասին այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում ասաց Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Կառավարությունն Ազգային ժողով է (ԱԺ) ներկայացրել նախագիծ, ըստ որի առաջարկվում է մինչեւ հուլիսի 1-ը հետաձգել Փոքր ու միջին ձեռներեցների (ՓՄՁ) շրջանառության փաստաթղթավորման պարտադիր պահանջը: Վարդան Այվազյանն ասաց, որ մինչ հուլիսի 1-ը պետք է քննարկվի եւ ընդունելի տարբերակ որոշվի: Սակայն, ինչպես ասաց պատգամավորը, եթե հարկային արտոնությունը վերաբերում է մինչեւ 58 միլիոն դրամ շրջանառություն ունեցողներին, ապա պետք է փաստաթղթերը ցույց տան, որպեսզի կառավարությունը հասկանա` ի վերջո որ տնտեսվարողն է ընկնում արտոնության տակ:
Պատգամավորը կասկածի տակ է առնում տնտեսվարողների գործունեությունը, պնդելով, որ եթե այս տնտեսվարողները հրաժարվում են շրջանառության 1% հարկ վճարելուց, մինչդեռ նախկինում ավելի բարձր էին վճարում, սա նշանակում է, իրենց շրջանառությունը ավելի բարձր է, քան ասում են:
Կարդացեք նաև
Այվազյանի խոսքերով` «Տնտեսական կարգավորման բարդություն է պահանջում, այնպես պետք է անենք, որ այս տնտեսվարողներին զերծ պահենք քաշքշուկներից, բանից, բայց ինքն իր պատասխանատվությունն ունենա, որպեսզի այդ շրջանառությունը, այդ խոշորի շրջանառությունը կարողանանք ցույց տալ: Այնպես չէ, որ խոշորը թուղթ չի տալիս, այնպես չէ, որ խոշորը թուղթ տալիս է, այնպես չէ, որ փոքրն ուզում է, չէ որ ինքը այդ թուղթը, եթե վերցնում է 58 միլիոնի դուրս է գալիս»:
Այվազյանը նաեւ վստահեցրեց, որ 34 հազար տնտեսվարող ցույց է տալիս, որ տարեկան իր շրջանառությունը 2,4 միլիոն դրամ է, սա նշանակում է, նրանց օրական շրջանառությունը 8000 դրամ է, եւ ինչպես նկատեց պատգամավորը, եթե այդ 8000 դրամից էլ ծախսերը հանվի, ապա այս տնտեսվարողները առանց եկամտի են աշխատում, կամ` չեն աշխատում:
Aravot.am-ի այն հարցին, որ տնտեսվարողները, դժգոհում են, որ չեն կարողանում ասենք` Թուրքիայից մեծածախ առեւտրից փաստաթուղթ ստանալ, Հայաստանում էլ` նույնպես, խոշորները հրաժարվում են հաշիվ-ապրանքագրեր տալ, պարոն Այվազյանի պատասխանը` տեսանյութում:
Այվազյանի դիտարկմամբ` «Ասում են ստվերային շրջանառության գերակշիռ մասը խոշորի մոտ է, ինքն էլ դա փոքրերի միջոցով է իրացնում, հիմա ո՞նց թույլ տանք առանց փաստաթղթի աշխատեն»:
Մանրամասն` տեսանյութում
Aravot.am-ի այն հարցին էլ, արդյոք ավելի հեշտ չէ, խոշորին ստուգել, քանի որ նա ներմուծելուց արդեն մաքսային սահմանում գրանցում է, թե որքան ապրանք է բերել, ըստ այդմ էլ իր իսկ հաշիվ-ապրանքագրով էլ փոքրերինը պարզեք ինչ ծավալի առեւտուր է անում, Այվազյանն ասաց, որ խոշորը թուղթը տալիս է փոքրին, փոքրին հարցնում են` ասում է` ճամփին կորցրել եմ:
Մանրամասն` տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ