Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

4 վճիռ, 5 խախտում. Հայաստանը 2014թ. ՄԻԵԴ-ում

Փետրվար 03,2015 16:51

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2014թ. Հայաստանի 4 գործ է վճռել, որոնցից բոլորի դեպքում էլ Հայաստանում կայացված դատական վճռում առնվազն մեկ խախտում է գրանցել, ասված Է ՄԻԵԴ-ի տարեկան զեկույցում:

Գործերից երկուսում արձանագրվել է ազատության և անվտանգության իրավունքի խախտման դեպքեր, երեքում՝ գույքի սեփականության իրավունքի:

Նախորդ տարի ՄԻԵԴ-ն 896 գործ է վճռել, որոնցից 756-ում (84%) Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առնվազն մեկ խախտում է արձանագրվել:

Ամենամեծ թվով դատավճիռներ ունեցող և առնվազն մեկ խախտում թույլ տված երկրներն են՝ Ռուսաստանը՝ 122 գործ, 129 խախտում, Թուրքիան՝ 94-ից 101 խախտում, Հունաստանը՝ 50-ից 54 խախտում, Հունգարիան՝ 49-ից 50 խախտում, Իտալիան 39-ից 44 խախտում և Ուկրաինան 39-ից 40 խախտում:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728