Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիտե՞ք որևէ երկիր, որտեղ հարկային մարմինների հետ հաճույքով են աշխատում»

Փետրվար 03,2015 16:38

Տնտեսվարողներն անընդհատ դժգոհում են հարկային մարմինների աշխատանքից, չե՞ք կարծում, որ կարիք կա վերանայել հարկայինի աշխատելաոճը, այսօր Ազգային ժողովում, լրագրողները նման հարց ուղղեցին ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին:

«Հարգելի գործընկերներ, դուք գիտե՞ք որևէ երկիր, որտեղ հարկային մարմինների հետ հաճույքով են աշխատում, չկա նման բան: Որևէ տնտեսվարող սուբյեկտ չի ցանկանում տեսնել հարկային տեսուչի, բայց պետությունն ունի իր գործառույթը: Ինչքան էլ, որ տնտեսավարող սուբյեկտները չուզենան առնչվել հարկային մարմինների հետ, պետական մարմինները պետք է իրականացնեն իրենց գործառույթները»,- պատասխանեց փոխնախարարը:

Լրագրողներից մեկի հարցին`ամո՞թ չէ, որ արդեն երկրորդ անգամ հետաձգվում է «Շրջանառության հարկի մասին» օրենքը: Վախթանգ Միրումյանը պատասխանեց. «Խնդիրը մի կողմից վերաբերում է տնտեսվարող սուբյեկտների համար առավել նպաստավոր դաշտի ձևավորմանը, որպեսզի ունենան ավելի սահուն գործընթաց, մյուս կողմից մենք պետք է համոզված լինենք, որ մենք խոսում ենք իրական շրջանառություն հայտարարագրած սուբյեկտների մասին, սա, բնականաբար, մեկ օրվա հարց չէ: Սա բավականին խորն է, քան կարող է լինել յուրաքանչյուր պահի հապճեպ ներկայացված օրենքի նախագիծ: Մենք լուծման տեսակետից կանգնած ենք ոչ հեշտ խնդրի առջև: Մենք պետք է գտնենք այն ճիշտ սահմանագիծը, որ մի կողմից մեր ՓՄՁ-ների համար ստեղծենք նպաստավոր պայմաններ, իսկ մյուս կողմից պետությունն իր խնդիրը կարողանա հստակ կատարել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728