Բադեն-Բադենում մեկնարկած շախմատային գերմրցաշարի առաջին տուրը խաղաղ ավարտվեց: Միավորը բաժանեցին բոլոր չորս զույգերը. Լեւոն Արոնյանը` աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, Մայքլ Ադամսը` Արկադի Նայդիչի, Ֆաբիանո Կարուանան` Վիշվանաթան Անանդի, Էտյեն Բակրոն` Դավիթ Բարամիձեի:
Այսօր` երկրորդ տուրում Արոնյանը սեւերով խաղում է Բարամիձեի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` grenkechessclassic.de-ի