Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում մի շարք հրամանատարներ ուղղակի իրենց տեղը չեն գտնում

Փետրվար 03,2015 16:27

«Պարզ է, որ Շարմազանով կոչեցյալը նման բան պիտի ասի, բայց թուրքերի բերանում լեզու դրեց Արցախի ոստիկանությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությունը, թե «Հիմնադիր խորհրդարանի` դեպի Արցախ ավտոերթի մասնակիցները ադրբեջանական լրատվամիջոցների բերանը լեզու են դրել», -այսպես արտահայտվեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը:

Նա նշեց, թե «ադրբեջանական լրատվամիջոցների բերանը լեզու դրեցին,   երբ Արցախի լեգենդար հրամանատարներից մեկին` Ժիրայր Սեֆիլյանին, ուղղակի սկսեցին մահակներով խփել, երբ Արցախը ազատագրողին սկսում ես ծեծել Արցախում, թուրքերի բերանը դրանից ավելի մեծ ի՞նչ լեզու կարելի է դնել: Մեր զինվորը վաղը ի՞նչ հոգով պիտի կռվի, երբ իր թիկունքում լեգենդար հրամանատարներից մեկին ծեծում են: Սա խայտառակություն է ողջ հայ ազգի համար»:

Երեկ Իգոր Մուրադյանը հայտարարեց, որ ետ է վերադարձնում ԼՂՀ ԱԺ-ի շնորհած մեդալը: Այս առիթով ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը արձագանքել է. «Իգոր Մուրադյանը թող Ալիևից մեդալ ստանա, Գապոն քահանայի դերն է կատարում»:

Gevorg Safaryan

Գևորգ Սաֆարյան

Գևորգ Սաֆարյանը նշեց, որ դա եղել է Իգոր Մուրադյանի անձնական որոշումը և մեկնաբանեց. «Սա հիստերիա է. ռեժիմի արցախյան բաժանմունքը հիստերիայի մեջ է: Դրա համար էլ նման հիմար բաներ են ասում: Միանշանակ խուճապ եմ տեսնում, նման խայտառակությունը ռեժիմը հեշտ չի մարսի: Սեֆիլյանին խփել, Պավլիկ Մուրադյանին առևանգել, փորձել առևանգել և ծեծի ենթարկել Ալեք Ենիգոմշյանին, ամբողջ հայությունը դրա դեմ է դուրս գալու թե սփյուռքում, թե Արցախում, թե  Հայաստանում: Արցախում զինվորականությունը հիասթափված է. ունենք արձագանքներ, որ մի շարք հրամանատարներ ուղղակի իրենց տեղը չեն գտնում»:

Արցախի հանրային հեռուստաընկերության տարածած տեսանյութի մասին Գևորգ Սաֆարյանն ասաց. «Զավեշտալի է. ներկայանում են մարդիկ, ովքեր կարծիք են հայտնում, հետո ցույց են տալիս, որ ոստիկանները մոտենում են Ժիրայր Սեֆիլյանին, Իգոր Մուրադյանին և վերջ: Այստեղ ժամանակը կանգ է առնում: Իսկ թե ինչ է տեղի ունենում հետո, ինչո՞ւ ցույց չեն տալիս: Ասում են, թե մենք սադրանքների ենք գնացել, ինչո՞ւ ցույց չեն տալիս»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գոհար says:

    Ամոթալի արարք, որտեղ ոչ մեկը արդարացում չունի, թուրքին թողած իրար ենք ուտում

  2. ԱՐՄԵՆ says:

    երթ, որը ոտից գլուխ սադրանք էր

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728