Այսօր պատգամավոր Հրանտ Բագրատյանը իշխանությանը «Շրջանառության հարկի մասին» օրենքի թերությունները մատնացույց անելու համար նրանց հետ խոսեց ֆուտբոլային լեզվով:
Հրանտ Բագրատյանի խոսքերով՝ «Ի՞նչ է նշանակում փոքր ու միջին, շեմը կարեւոր չի, շեմը կարելի է հանել: Փոքր ու միջինը նշանակում է, որ ես հսկում եմ, թե դու ինչ գործունեություն ես արել, ինչքան ծախեցիր: Ինչ ծախս ես արել, դա ինձ չպետք է հետաքրքրի: Նույն ձեւ՝ ով ձեզ մատակարարել է, ես էլ եմ հսկում, թե նա ինչ ծախեց: Դրանով ավտոմատ իմանում եմ, թե դու ինչ ծախս արեցիր: Սա է տնտեսագիտության տեսությունն ու պրակտիկան ասում մեզ: Երբ դուք ասում եք թուղթ բերեք, ես դադարում եմ փոքր լինելուց, այսքան բան: Եթե ուզում եք բյուջեն մի թիվ ունենալ՝ տրիլիոն, հաշվեք դրեք մի թիվ, ես կմուծեմ»:
Հրանտ Բագրատյանը արագ-արագ հաշվարկ արեց ու ասաց. «10 տոկոս շրջանառության հարկ վերցրեք, վերացրեք ընդհանրապես շահութահարկն ու շրջանառության հարկն ամբողջ տնտեսությունից, խոշոր, փոքր չկա: Այս եղանակն իրեն չի արդարացնի, հիմա շուտ է, որովհետեւ կգնա խոշորացման: Պետք է մտածել շեմ, փոքր ու միջինից քիչ ուզել, դրանից ավելը շատ ուզել: Սա էր ձեզնից պահանջվում: Ընդ որում, այդ 58 մլն շեմը պետք է հարկվի նույն ձեւ, ոնց որ փոքրը: Պա՜րզ, հասարա՜կ, գեղեցի՜կ: Ընկերնե՛ր, ֆուտբոլային կոմբինացիա պետք չի, սա պենալ է: Պետք է պենալը խփեք գնաք, կառավարություն: Կոմբինացիա մի՛ մտածեք, պետք չի ունենալ կիսապաշտպան հենակետային, հասարակ լուծում է, այ մարդ: Ոչ մի դարպասապահ չկա, 7 մետր չի, 18 մետր է, 11 մետր հեռավորությունն է, 18 մետր դարպասն է, ոնց խփեք՝ մեջն ա մտնում, հասկանո՞ւմ եք: Սա է ձեզանից պահանջվում»:
Դահլիճում սկսեցին ծափահարել Հրանտ Բագրատյանին՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքի այսպիսի պարզ բացատրության համար:
Կարդացեք նաև
Հրանտ Բագրատյանը խոստովանեց, որ այս կառավարությունն ու նախորդ կառավարությունը շատ տարբեր են իրարից, մեծ հակասություն կա. «Պայմանավորենք թեկուզ մարդկային անձով, որ մարդը ոչինչ չիմանալով՝ մտածում էր, որ կարելի է ոչինչ չքննարկել»:
Ըստ Հրանտ Բագրատյանի, շրջանառության հարկի 3.5 տոկոսը քիչ է, պետք է լինի 5-5.5 տոկոս. «Դուք պրոգրեսին եք դեմ, եւ ձեր կեցվածքը դառնում է կղերականի կեցվածք: Կա տարբերակ՝ հետեւել ՀԴՄ-ներով: Մի-երկու անգամ հետեւեցին, եւ ժողովուրդն արդեն կանաչ լույսի տակով է անցնում: Հիմա պատկերացնո՞ւմ եք մի տեղ մտնեք՝ հաց ուտեք ու հաշիվը փակեք դոլարով: Չեն ընդունի ձեզանից: Հիմա նույն մեխանիզմները ներդրեք այստեղ: Պետք չէ 3.5 տոկոսը դարձնել 1 տոկոս, պետք է դարձնել 5-5.5 տոկոս»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ