Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման 2014 թվականի ծրագիրը կյանքի է կոչվել Երևանի քաղաքապետարանի, մայրաքաղաքի վարչական շրջանների և համատիրությունների համագործակցությամբ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում անցյալ տարվա մարտ ամսից սկսված և դեկտեմբերին ավարտված աշխատանքներից հետո նախատեսված 727 մուտքի փոխարեն նորոգվել է 821 մուտք:
Ընդ որում, այդ խնդրին ցուցաբերվել է համալիր մոտեցում. ի տարբերություն նախորդ տարիների, վերանորոգվել են ոչ միայն մուտքերը, այլև հարկաբաժիններն ամբողջությամբ:
Ծրագիրը կշարունակվի նաև 2015 թվականին: Ցանկում կներառվեն առաջնահերթ նորոգման կարիք ունեցող շքամուտքերը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն