Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հունվարի մեկի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 72 հազար 600

Փետրվար 03,2015 15:03

2014 թվականի ընթացքում զբաղվածության պետական գործակալությունում գրանցված անձանցից 11 հազար 495 աշխատանք փնտրող տեղավորվել է աշխատանքի։ Աշխատանքի տեղավորվածներից 7093-ը կանայք են, 7491-ը աշխատաշուկայում մրցունակ անձինք։ Աշխատանքի տեղավորվածներից 3391-ը երիտասարդներ են։ Այս տվյալները այսօր «Հայացք» մամուլի ակումբում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը։

Արտակ Մանգասարյանը ասուլիսին ներկայացրեց 2015 թվականի հունվարի մեկի դրությամբ աշխատաշուկայում իրավիճակը. «Հունվարի մեկի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 72 հազար 600, որոնցից 51 հազար 200-ը կանայք են, իսկ 16 հազար 900-ը՝ երիտասարդներ: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 12,2 տոկոսով: Գործազուրկների թվաքանակը աշխատանք փնտրողների 91,4 տոկոսն է կազմում»:

Բանախոսի ներկայացմամբ՝ շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը գործազուրկների ընդհանուր թվի 71 տոկոսն է կազմում: Գործազուրկների շրջանում երիտասարդների թիվը կազմում է 23,7 տոկոս, իսկ հաշմանդամություն ունեցողներինը՝ 3,2 տոկոս:

Ըստ Արտակ Մանգասարյանի՝ գործազուրկների թվաքանակում մասնագիտական կրթություն ունեցողների մեջ մեծ թիվ են կազմում ճարտարագետները, մանկավարժները, բուժքույրերը, տեխնիկները, ֆինանսիստները, տնտեսագետները:

Ըստ տարիքային ցենզի՝ գործազուրկների թվում 16-29 տարեկանները կազմում են 23 տոկոսը, 30-44 տարեկանները՝ 38 տոկոսը, 45-54 տարեկանները՝ 21 տոկոսը, 55-ից բարձր տարիքի անձինք ՝16 տոկոսը:

Ինչ վերաբերում է աշխատաշուկայում բարձրագույն կրթություն ունեցող անձանց պահանջարկին, ապա ամենից շատ պահանջված են բժիշկները (մարզերում), տնտեսագետները, ծրագրավորողները, ճարտարագետները, հաշվապահները: Միջին մասնագիտական կրթությամբ անձանցից աշխատաշուկայում պահանջված են բուժքույրերը, դիզայներները, վաճառողները, մատուցողները, խոհարարները: Նախնական կրթությամբ մասնագետներից՝ էլեկտրիկները, ավտովերանորոգողները, որմնադիրները:

Արտակ Մանգասարյանը վստահեցնում է, որ գործակալությունն ամեն ինչ անում է, որպեսզի մեղմի գործազրկության ցուցանիշը: Գործազրկության հիմնական պատճառներն, ըստ նրա, ցածր աշխատավարձերն են, ոչ պատշաճ աշխատանքային պայմանները, մասնագիտական կրթության պակասը, թաքնված գործազրկությունը:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728