Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ հիմա ձերբակալվեց Հակոբ Հակոբյանը (Ճոյտ)

Փետրվար 03,2015 14:59

Բոլոր այն դեպքերում, երբ հարկային պարտավորությունների չափը գերազանցում է Քրեական օրենսգրքով նախատեսված սահմանաչափը, որի համար արդեն նախատեսվում է քրեական պատասխանատվություն, ֆինանսների նախարարությունը քննչական վարչությունում գործը քննում է: Այսօր, խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում, Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն այսպես պարզաբանեց Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) ձերբակալությունը:

vaxtang mirumyanԼրագրողներից մեկի հարցին` խոշոր գործարարներից միայն նա՞ չի կատարում հարկային պարտավորությունները, Միրումյանը պատասխանեց, որ սա առաջին քրեական գործը չէ, որ հարուցվում է ֆինանսների նախարարության կողմից: «Կարող եք փնտրել այդ վիճակագրությունը, մեր գործընկերները ձեզ կտրամադրեն այդ վիճակագրությունը: Բոլոր այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված սահմանաչափը գերազանցվում է կամ հարկերից չարամտորեն խուսափելու երևույթներն առկա են, ապա բոլոր նման դեպքերում հարուցվում են գործեր»:

Դիտարկմանը, որ հենց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի անունն էլ է հանրությունը կապում բիզնեսների և հարկերից խուսափելու հետ, փոխնախարարը պատասխանեց. «Ցանկացած անուն էլ կարելի է շահարկել, բայց իրականությունն այլ է: Բոլոր այն տնտեսվարող սուբյեկտները և նրանց պաշտոնատար անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետությունում ցուցաբերում են հարկումից խուսափելու վարքագիծ և թույլ են տալիս արարքներ, որոնք քրեորեն պատժելի արարքներ են, ֆինանսների նախարարությունը կազմում է վարույթ և գործն ուղարկում է համապատասխան քննության»:

Իսկ թե ինչո՞ւ հիմա որոշեցին գործ հարուցել Հակոբ Հակոբյանի դեմ, նախկինում էլ նրա անունը կապվել է հարկերից խուսափելու հետ, փոխնախարարը պատասխանեց, որ գործի մանրամասներին ծանոթ չէ:

Կապ ունի՞ այդ ձերբակալությունը Հակոբ Հակոբյանի հեղինակած ֆիլմի հետ, փոխնախարարը ասաց. «Կարողա-ները շատ են, բայց ֆինանսների նախարարությունը կարող է նյութեր ուղարկել համապատասխան մարմիններին բացառապես հարկերից չարամտորեն խուսափելու համար»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Պ. Միրումյան, լավ է, որ պայքարում եք հարկեր չմուծողների դեմ, բայց «լապշա» մի կախեք հանրության ականջներից, Գ. Խաչատրյանին էլ «հրեշտակ» մի սարքեք, ոչ էլ մյուսներին: Ի վերջո, Հայաստանը փոքր երկիր է, մարդիք միմյանց ճանաչում են ու շատ լավ գիտեն,թե ով-ով է:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728