Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓՄՁ ներկայացուցիչները վճռական են տրամադրված. «Պայքարելու ենք մինչեւ վերջ»

Փետրվար 03,2015 14:07

Երկուշաբթի օրը Փոքր եւ միջին ձեռնարկատերերի շահերը պաշտպանող կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպել են վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ եւ «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու 4 կետ են առաջարկել: Այսօր «Հայացք» ակումբում այս մասին տեղեկացրեց Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության նախագահ Ստեփան Ասլանյանը:

Նշենք, որ կառավարությունը, ՓՄՁ ներկայացուցիչների երկարատեւ բողոքի ակցիաներից հետո, որոշում է ընդունել հետաձգել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունը մինչև հուլիսի 1-ը:

ՓՄՁ ներկայացուցիչները կառավարությանն առաջարկել են, նախ եւ առաջ, շրջհարկի մասին օրենքը կիրառել կամավորության սկզբունքով՝ նրանք, ովքեր ցանկանում են աշխատել փաստաթղթավորմամբ, վճարեն մեկ տոկոս հարկ, իսկ նրանք, ովքեր չեն ցանկանում փաստաթղթավորմամբ աշխատել՝ վճարեն նախկին 3,5 տոկոս հարկը: Երկրորդ առաջարկը վերաբերում է նրան, որ օրենքի մեջ կասեցվի այն դրույթը, որ հարկային տեսուչները կարող են ցանկացած պահի մտնել ցանկացած օբյեկտ եւ կատարեն ստուգումներ.«Դա խոշոր կոռուպցիոն ռիսկերի հետ կապված խնդիր է»:

Երրորդ պահանջը վերաբերում է շրջանառության ծավալի մեծացմանը՝ 58 միլիոնը դարձնել այնքան, որքան սահմանված է գերփոքր բիզնեսի մասին օրենքում՝ 100 միլիոն: Վերջին հարցն էլ ոսկու շուկաների հետ կապված խնդիրն է. «Վարչապետը համաձայնեց, որ պետք է հատուկ քննարկում իրականացնել ոլորտի ներկայացուցիչների հետ եւ հասկանալ, թե ոսկու բնագավառի ներկայացուցիչները որ հարկային տիրույթում պետք է աշխատեն»:

Հայաստանի ձեռներեցների կոնֆեդերացիայի անդամ Արմեն Բաբայանն էլ, որը ներկայացնում է ոսկերչությամբ զբաղվողների շահերը, նշում է, որ ոսկերչության ոլորտի ներկայացուցիչները պետք է հաստատագրված վճարով աշխատեն, որպեսզի ավելորդ փաստաթղթաշրջանառությունից ազատվեն, որն էլ բարդացնում է աշխատանքը, պահանջում է հաշվապահի մասնակցություն:

Օրենքի քննարկմանը ՓՄՁ ներկայացուցիչները նույնպես հնարավորություն կունենան մասնակցել եւ ներկայացնել իրենց առաջարկները. «Նաեւ կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին եւ իրենց ներկայացուցիչներին մեզ սատարել եւ մասնակցել մեզ հետ քննարկումներին»,-նշեց Ստեփան Ասլանյանը:

«Եթե փոքր բիզնեսը ոտքի է ելել, նրան պետք է բանի տեղ դնել: Մենք փորձում ենք լուծել մեր խնդիրը, մի բան էլ, պետությանը գումար վճարել: Իրենք պարտավոր են ականջալուր լինել փոքր բիզնեսին: Մենք օլիգարխների ձեռքն ենք կրակն ընկել: Մենք կարող ենք ապացուցել, որ խոշորը չի տալիս փաստաթուղթ… Այո, մենք մինչեւ վերջ գնալու ենք, այս կոռուպցիոն ռիսկերը, որ առկա են հարկային համակարգում, թեւաթափ ենք անելու: Չի լինելու այնպես, որ չինովնիկները ման գան թանկ մեքենաներով, իսկ տնտեսավորողները հեծանիվներով: Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ»,- վճռականորեն նշեցին ձեռներեցները:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728