Նախագահական նստավայրի մոտ «Մանանա Գրեյն» ընկերության փոխտնօրենի մեքենայից 56 մլն դրամի գողությանն աջակցելու համար 5.6 տարվա ազատազրկման դատապարտված, HSBC բանկի նախկին աշխատակից Աշոտ Առուշանյանին արդարացնելու պահանջով արդեն 15-րդ օրը հացադուլ անող Առուշանյաններն այսօր՝ փետրվարի 3-ին, դադարեցրել են հացադուլը եւ իրենց բողոքի ակցիան շարունակելու են նստացույցով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Առուշանյանի հայրը՝ Լավրենտի Առուշանյանը:
«Մենք քիչ առաջ նամակ ենք ուղարկել նախագահականի նամակների բաժին եւ տեղեկացրել ենք, որ մենք այսօրվանից դադարեցնում ենք հացադուլը եւ շարունակում ենք բողոքել նստացույցով: Մենք նաեւ գրել ենք, որ համաձայն չենք, որ նախագահը Վճռաբեկ դատարանի վճռից հետո մեզ ընդունի: Մենք պահանջում եւ խնդրում ենք, որ նախագահը մինչեւ Վճռաբեկի որոշումը ընդունի մեզ, որովհետեւ մենք վստահ ենք, որ նախագահը ամբողջ տեղեկատվությանը չի տիրապետում»,-ասաց նա:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում