Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյանը՝ Հրանտ Բագրատյանին. «Ոգեւորվել ես, չգիտեմ ինչից ա»

Փետրվար 03,2015 13:19

ԱԺ-ում շարունակվում է «Շրջանառության հարկի» մասին օրենքի փաստաթղթավորման պարտադիր պահանջի կասեցման մասին նախագծի քննարկումը:

ՀՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը սկսեց բացատրել, որ ՓՄՁ-ներն են, որ կիլոգրամով հագուստ են բերում, բայց վաճառում են հատով. «Հիմա այդ մասն էլ ենք կարգավորում, ասում ենք՝ թափանցիկություն իրականացնենք: Մենք հետաձգում ենք եւ ասում ենք եկեք միասին իրականացնենք ամբողջական: Ի՞նչ խնդիր կա, որ մարդը ասի՝ ինձ փաստաթուղթ տուր, դժվա՞ր է: Այնպես չի, որ միայն խոշորն է շահագրգռված, փոքրն էլ է շահագրգռված փաստաթուղթ չվերցնելու: Մեր քաղաքական կամքը նրա մեջ է կայանում, որ ասենք՝ փոքր, դու ազատվում ես հարկից, բայց պետք է շրջանառությունդ ցույց տաս: Այստեղ մեխանիզմն է արդեն: Պետությունը ասում է՝ փոքր, եթե 58 մլն-ի շրջանառություն ունես, գնա քո գլուխը պահի: Մենք լուծում տվել ենք, բայց խնդիր կա: Մարդուն ասում ենք` հարկ մի մուծի, ասում է՝ չէ, թող 5 տոկոս մուծեմ: Չե՞ք հարցնում ինչի՞: Բիզնեսը մի նպատակ ունի՝ շահույթի ստացում, այլ նպատակները, որ սաղ խոսում են՝ հեքիաթ է: Եթե չի ուզում հարկ չվճարել, ուրեմն ճիշտը ցույց չի տալիս: Այն դեպքը եղավ, էն որ ասում են՝ ի՞նչ ես կերե, ասում է՝ հեչ, մյուսն ասում է՝ վռիկ ապուր՝ չեղավ-չեղավ, քո վռիկի չա՞փ էլ չեղավ: Ուրեմն 0-ն ավելի վատ է, քան 3.5 տոկո՞սը: Մարդկանց ասում ենք փող մի տուր, ասում է՝ չէ, թողեք տամ»:

Վարդան Այվազյանին սկսեց հակադարձել եւ իր տեղից սկսեց բղավել Հրանտ Բագրատյանը՝ գոռալով, որ արդեն ուրիշ բաներ է խոսում: Այվազյանն էլ արձագանքեց. «Ոգեւորվել ես, չգիտեմ ինչից ա, պարոն Բագրատյան»: Վիճաբանությանը միջամտեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, որը հորդորեց Վարդան Այվազյանին, որ տեղից ռեպլիկներին չպատասխանի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728