Ամերիկյան փորձագետների համոզմամբ՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր է միայն կողմերի անմիջական պայմանավորվածությունների արդյունքում։
«Մինսկի խմբի գործունեությունն իրականում անօգուտ է», – ասում է Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհրդի փորձագետ Սթիվեն Բլանքը՝ նշելով, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ խնդրի կարգավորմամբ, իսկ Միացյալ Նահանգները անտարբերություն է ցուցաբերում տարածաշրջանի նկատմամբ։
«ԱՄՆ-ը Կովկասում պասիվ քաղաքականություն է իրականացնում և չի տեսնում տարածաշրջանի ռազմավարական կարևորությունը, ու քանի դեռ դա այդպես է, ցավոք, հակամարտության կարգավորման առումով լուրջ փոփոխություններ չեն լինելու», – ասում է Բլանքը:
Այս կարծիքը չի կիսում Վուդրո Վիլսոնի կենտրոնի փորձագետ Օդրի Ալսթադը։ Նրա խոսքով, Վաշինգտոնում խոսվում է կողմերին ուղղակի բանակցային սեղանի շուրջ նստեցնելու մասին, ինչը թեև դեմ է Մոսկվայի քաղաքականությանը, սակայն անհրաժեշտ է հարցի կարգավորման համար:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում
Լիազորություն չունի:Խնդիրը սիրուն, պուպուշ լուծում կունենա: