Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի հանրային խորհուրդը կոչ է անում ջանք չխնայել «պառակտում թույլ չտալու համար»

Փետրվար 03,2015 13:15

ԼՂ «Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանրային խորհուրդ» վերլուծական կենտրոնը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով «2015թ. հունվարի 31-ին ԼՂՀ Քաշաթաղի շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությունը»:

«Հայաստանի քաղաքացիների մուտքն Արցախ ուժային մեթոդներով արգելումը ոչ մի արդարացում չունի։ ԼՂՀ ղեկավարության ոչ համարժեք քայլերը լուրջ վնաս են հասցրել հայ ժողովրդի երկու հատվածներին և Արցախի անվտանգությանը, նաև կասկածի տակ դրել ԼՂՀ –ի՝ որպես ժողովրդավարական և իրավական պետության միջազգային բարի համբավը։ ՀՀ և ԼՂՀ հանրություններին կոչ ենք անում ջանք չխնայել ստեղծված աննախադեպ իրավիճակը հաղթահարելու և պառակտում թույլ չտալու համար»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728