Այսօր՝ կեսգիշերին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության 3-րդ հատուկ գումարտակի (կարմիր բերետներ) ծառայողները ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտելու համար Օրբելի փողոցում կանգնեցրել են Toyota Camry մակնիշի 006 ԼԼ 55 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վարորդը՝ Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ, 35-ամյա Շահեն Դուրգարյանը, ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում, ինչն ապացուցվել է նրան բժշկական փորձաքննության ենթարկելուց հետո, իսկ ավտոմեքենայի վրա էլ տեղադրված է եղել գերձայնային ազդանշան (դռռիկներ):
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com-ի կայքում