Լրահոս
Օրվա լրահոսը

Պակասել են առաջին տասնյակում գտնվող հարկատուների կողմից բյուջեի նկատմամբ կատարված պարտավորությունները. «Հայոց աշխարհ»

Փետրվար 03,2015 12:47
harker

Երեկ հրապարակվել է նախորդ տարվա հազար խոշոր հարկատուների ցանկը։ Ըստ այդմ, վերջիններս պետական բյուջե են վճարել ընդհանուր առմամբ 700,5 մլրդ դրամ։ Այն 35,5 միլիարդով ավել է 2013թ. համեմատ։ Խոշորների վճարած հարկերի աճը գերազանցում է 5,2 տոկոսը։

Չնայած դրան, պակասել են առաջին տասնյակում գտնվող հարկատուների կողմից պետական բյուջեի նկատմամբ կատարված պարտավորությունները։ Ընդհանուր առմամբ նրանք վճարել են 182,2 մլրդ դրամ, ինչը գրեթե 2 միլիարդով զիջում է նախորդ տարվա ցուցանիշը։

Դա պայմանավորված է որոշ հարկատուների վճարների անկմամբ։ Երեւույթը նկատելի է հատկապես հանքարդյունաբերության ոլորտի ընկերություններում, որոնց վճարները կրճատվել են միջազգային շուկաներում տեղի ունեցող գնային բացասական դրսեւորումների հետեւանքով։ Այդ պատճառով խոշորների ցանկի գրեթե մշտական առաջատար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» հերթական անգամ զիջել է իր դիրքը։ Միայն այս ընկերությունը նախորդ տարի պակաս է վճարել գրեթե 18 մլրդ դրամ։

Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728