Լրահոս
Օրվա լրահոսը

Նպատակը այդ մարդկանց տեղում «սամասուդ անելն» էր. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 03,2015 12:40

Ենթադրենք՝ իսկապես «օտարերկրյա մութ ուժերը» փորձում են քայքայել մեր միասնականությունը, ենթադրենք՝ այդ մարդիկ իսկապես գրանտներ են ստացել եւ գործում են Հայաստանի դեմ եւ այլն։

Ինչպե՞ս պիտի վարվեր այդ դեպքում նորմալ պետությունը։ Կամ, եթե կոնկրետ փաստեր ուներ, պիտի քրեական գործեր հարուցեր այդ մարդկանց դեմ (քայքայիչ հակապետական գործունեության համար), կամ, եթե կոնկրետ փաստեր չուներ, բայց ներքին վստահություն ուներ, որ հենց այդպես էլ կա, պիտի ինչ-որ պատրվակով կասեցներ այդ ավտոերթը եւ սուսուփուս ետ ուղարկեր։

Իսկ ինչպե՞ս կզարգանային իրադարձությունները, եթե պետության փոխարեն ընդամենը գոյություն ունենար տարածք, որտեղ քրեական հանցագործներն ու մանր խուլիգանները տիրացել են պետական լծակներին։ Ճիշտ է, որոշում կընդունվեր «տփել-լարել»։ Մեր դեպքում հենց դա էլ տեղի է ունեցել։

Պատկերացնո՞ւմ եք, ասենք, Ֆրանսիայում, Գերմանիայում կամ որեւէ այլ կայացած երկրում իրավապահներն, ասենք, ռուս կամ չինացի լրտես բռնեն ու «տփեն-լարեն»։

«Պատժիչ գործողությունների» տեսագրությունը վկայում է, որ Լաչինի միջանցքում հենց դա էլ տեղի է ունեցել՝ ոստիկաններն ու քաղաքացիական հագուստով անձինք վազում էին մեքենաների հետեւից, որոնք արդեն շրջվել եւ ետ էին գնում, ու անպայման ձգտում եւս մի քանի անգամ հարվածել ու հնարավորինս շատ վնաս տալ։ Այսինքն՝ նպատակը «սադրանքը կանխելը» չէր, նպատակը այդ մարդկանց տեղում «սամասուդ անելն» էր։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728