Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության նոր որոշումը հիմա էլ բոյկոտելու են տաքսու վարորդները

Փետրվար 03,2015 12:34

Տաքսու վարորդները պատրաստվում են առաջիկա օրերին բոյկոտել լիցենզավորման կարգում կառավարության կողմից կատարված փոփոխությունը, ըստ որի՝ ամսական վարորդները պետք է 12.000 դրամ հարկ վճարեն:

«Նոյան տապան» ակումբում դժգոհող վարորդներից Մխիթար Օհանյանն ասաց, որ պահանջում են կասեցնել օրենքի նոր փոփոխությունը. «Եթե 12.000 դրամով ոլորտը կարգավորվի, ես երկու ձեռքով կողմ եմ, տանը թող սոված էլ նստեն, տանեմ տամ իրենց, բայց սա դրամաշորթության նոր ձեւ է, տուժած ժողովրդին քամելու համար է արվում: Նոր օրենք են ուզում կիրառել, մեզնից փող գանձեն, այն դեպքում, երբ էսօր բոլոր գործազուրկները տաքսու վարորդ են դարձել»:

Սերգեյ Գեւորգյանն էլ ասաց՝ չի ցանկանում հարցը քաղաքականացնել, բայց դեղին պետհամարանիշների սահմանման պահանջով կառավարությունը ոչ մի բանի չհասավ, որովհետեւ տաքսիստների կեսը օրենքի տակ, մյուս կեսը օրենքից դուրս սկսեցին աշխատել. «Տաքսու վարորդների համար չկան պայմաններ, չկան կայանատեղիներ, կանգառներին կից կանգնելով տուգանվում են, կարմիր գծանշաններ… 12.000 դրամը մեզ համար թիվ է: Հիմա ով ուզում է տաքսու նշանը դնում է իր մեքենային ու աշխատում, մեր եկամուտները նվազում են, հարկերը՝ մեծանում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728