Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նրանք, ի՞նչ է, զինված ավազակախմբի դե՞մ էին ելել. «Հայոց աշխարհ»

Փետրվար 03,2015 12:28

ԼՂՀ ոստիկանության ուժերը ճանապարհը փակել էին: Որքան կարելի է հասկանալ, նրանց խնդիրն էր՝ թույլ չտալ, որ ավտոերթը շարժվի դեպի Արցախ, որտեղ, ըստ տարածված պաշտոնական տեղեկատվության, հասարակությունը վրդովված ու բորբոքված է, որ նման ակցիա է անցկացվում:

Լավ, այդ ի՞նչ մի բարդագույն խնդիր էր, որ անհնար էր լուծել առանց բռնության ու բռիության: Նրանք, ի՞նչ է, զինված ավազակախմբի դե՞մ էին ելել, որ այդպես զինավառ դիրքավորվել էին ավտոճանապարհին ու շրջակա բարձունքների վրա: Այդքան անհնա՞ր բան էր առանց բռնության դիմելու բացատրել, հասկացնել, որ ակցիան դադարեցվի, այսինքն՝ ավտոերթի մասնակիցները շրջվեն, հետ դառնան:

Վերջին օրերին այս միջադեպի մասին ամենատարբեր կարծիքներ ու տեսակետներ են հնչում: Մարդիկ արտահայտվում են, ինչպես ասվում է՝ ամեն մեկն իր «զանգակատնից»: Ու, գրեթե ինչպես միշտ, գտնվում են «մեկնաբաններ», որ գրեթե մասնագիտացել են ազգի, պետության, ժողովրդի դեմ ընդհանրացված բացասական գնահատականներ շրջանառելու գործում:

Ի դեպ, «սրանից հետո Ղարաբաղի համար կռվելու» ու նման թեմաներով մեծ-մեծ դատողություններ անելու սիրահարներին ընդամենը թեթեւակի պետք է հիշեցնել, որ Արցախում գրեթե ընտանիք չկա, ուր պատերազմի ցավը մտած չլինի, որ կորուստ ու զոհ ունեցած չլինի: Ու երբ մատնացույց է արվում այս կամ այն գործունեությամբ զբաղվող անձնավորության պատերազմի մասնակից, ազատամարտիկ լինելը, չպետք է մոռանալ, որ նրանց դիմաց էլ հաճախ կանգնած են լինում նույն պատերազմի ոչ պակաս մասնակիցներ:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728