Ոստիկանության Իջևանի բաժին է ներկայացել 1961 թ. ծնված Սոս Ի.-ն և կամավոր հանձնել ինքնաշեն ատրճանակ և «ՏՕԶ» տիպի 10 փամփուշտ ու հայտնել, որ դրանք գտել է նույն օրը Աչաջուր գյուղում գտնվող իր հայրական տան տանիքի ծածկը վերանորոգելու ժամանակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
ՀՀ ոստիկանություն