Լրահոս
Օրվա լրահոսը

«Մունք ինք ստի կռված, էս մեր երկիրն է…». Արցախի ոստիկանները՝ ՀՀ քաղաքացիներին

Փետրվար 03,2015 11:47

Բերձորում նախօրեին ծեծի ենթարկված Հիմնադիր խորհրդարանի անդամ լրագրողների հետ՝ Արցախի ոստիկանների հարձակումներից տուժել է նաեւ «Նոյան տապան» լրատվական գործակալության լուսանկարիչ Անուշավան Շահնազարյանը:

Նա այսօր «Նոյան տապան» ակումբում մանրամասներ պատմեց միջադեպից: Երբ ավտոերթի մասնակիցները մոտեցան սահմանին, երթի կազմակերպիչները դուրս եկան արդեն իրենց սպասող ոստիկանների հետ զրուցելու. «Պարոն ոստիկանն ասաց՝ Արցախի ֆիդայիններն են այն կողմում գտնվում, չեն ցանկանում, որ ավտոերթ լինի, թույլ կտան միայն լրագրողներին անցնել այդ հատվածը ու հարցազրույց վերցնեն: Մեզ դիմավորեց մի մարդ, ներկայացավ որպես ազատամարտիկ ու սկսեց խոսել, թե չեն ուզում երթ անցկացնենք: Քիչ անց լսեցինք երթի մասնակիցների կողմից ծեծ ու ջարդի ձայները, անմիջապես վերադարձանք դեպի մեքենաները: Ծեծ ու ջարդը նկարահանելու ժամանակ հարված ստացա մեջքից, պտտվեցի՝ ցույց տվեցի բեյջս, ներկայացա, որ լրագրող եմ, կոպիտ ասած ասացին՝ նամ վսյո ռովնո ու հաջորդ հարվածները ստացա: Հետո որոշեցի գնալ դեպի մեքենաների կողմը, վեց ոստիկան թռան վրաս ու սկսեցին հարվածներ: Պոկեցին պարանոցիս կախված տեսախցիկը, մեկը ասաց բավական է խփել, բայց նրանք չէին լսել ու շարունակում էին հարվածել, բեյջն էլ պոկեցին վրայիցս ու շարունակեցին քացու տակ գցել»:

Նրա խոսքով, ոստիկանները վերցրել են իրենից տեսախցիկն ու մինչեւ այսօր չեն վերադարձրել:

«Նոյան տապան» գործակալության ղեկավարն էլ ասաց, որ Անուշավանը իրենց հանձնարարությամբ չի գնացել Արցախ, այլ պարզապես նա երկար ժամանակ ցանկացել է Արցախում լինել:

Իսկ Անուշավանն էլ շարունակեց, որ ինքը լրատվամիջոցների համար հատկացված հատուկ մեքենայի մեջ է եղել, այդ մեքենայի վրա կցված չեն եղել դրոշներ:

Հիմնադիր խորհրդարանի օպերատոր Արսեն Խեչոյանն էլ պատմեց, որ ի տարբերություն մյուս երկու լրագրողների՝ ինքը չի գնացել արցախցի ազատամարտիկների հետ զրուցելու, մնացել է ավտոերթի մասնակիցների հետ, որ այդ հատվածում նկարի իրադարձությունները. « Դիպուկահարներ էին կանգնած մեր դիմաց, շներով: Կարծես թե հանցագործներ էինք: Մեզ հետեւում էին զենքով կանգնած մարդիկ: Ունեին իրենց տեսախցիկները, նկարել են ամեն ինչ: Իմ շուրջ պտտվում էին մի շարք ոստիկաններ ու ասում էին՝ վայ շուստրի ինչի չես գնում էն կողմ, մեզ ուզում էին բոլորիս տանել այն կողմ, որ ինչ տեղի ունենա այս հատվածում՝ չնկարվի: Իրենք էին որոշում որտեղ նկարեմ, երբ ասում էի՝ լրագրող եմ ու կարող եմ օրենքով սահմանված կարգով նկարել այն հատվածը, որտեղ ուզում եմ, ասում էին մունք ինք ստի կռված, դու մեզ մի ասա: Երբ տեսախցիկ էի պահում իրենց վրա, պտտվում էին, ասում էին մեզ մի նկարի, կխփենք: Ասում էին՝ էս մեր երկիրն է, գնա ձեր երկրում նկարի»:

Հիմնադիր խորհրդարանի համակիր, օպերատոր Արմեն Ադամյանն էլ պատմեց, որ ինքը զրուցել է իրենց այն հատվածում սպասող մարդկանց հետ. «Մի մարդ ներկայացավ ազատամարտիկ, ձեռնափայտով էր, իբր վիրավոր, ասաց Արցախում քաղաքականությամբ պետք է չէ զբաղվել, սահմանին ամեն օր զոհ ենք տալիս: Հետո ավտոերթի մասնակիցների կողմից լսվեցին հայհոյանքներ ու ջարդուփշուրի ձայներ, անմիջապես հետ վերադարձանք: Ինձ հետ էր Անուշավանը, բայց հետ գնալու ճանապարհին կորցրի նրան, զգացի, որ հետեւիցս քաշում են, տեսախցիկս ընկավ ձեռքիցս, վերցրի, բայց այդ պահին քաղաքացիական հագուստով մեկը խփեց ձեռքիս, տեսախցիկը նորից ընկավ, այդ ժամանակ ոստիկանները բռնեցին, էլ չեմ հիշում ինչ եղավ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Սամվել says:

    Ինչ աստիճանի էին վախում ավտո երթից, որ նման «կացին» ձևով խայտառակվեցին։ Համոզված եմ, որ Արցախցիների մեծ մասը ուրախ կլիներ հանդիպել երթի մասնակիցներին, այդ պատճառով էլ Արցախի իշխանությունը զավթած անձիք այդքան վախում էին։

    • ԱՐՄԵՆ says:

      Հա բա գիտես ինչպես են վախենում, ես էլ եմ վախենում Երևանում նստած: Իրենից ոչինչ չներկայացնող նախա կամ հետ խորհրդարանը ոչ մի հետևորդ չունի, դա գիտենք շատերս:
      Սադրիչների հավաքածու, չեմ բացառում փոքր թվով խաբված մարդիկ – անդամներ:

      • Ռուդիկ says:

        Այդ երթից էական ինչ օգուտ կլիներ ընդհանուր գործին։
        Քանզի լավ գիտեք որ բռնակալական երկրում ժողովրդավար ձեվերով պայքարելը խաբկանք է, ու առաջամարտիկների չարդարացված կորուստների կարող է հանգեցնել։ Լուրջ գործընթացներում ցուցամոլությունը պիտի բացառվի։ ՀԿՉ

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728