Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Հարությունյան. «Սա նախօրոք ծրագրած գործողություն է». «168 ժամ»

Փետրվար 03,2015 11:39

Բերձորում հունվարի 31-ին Հիմնադիր խորհրդարանի և ԼՂՀ ոստիկանության միջև տեղի ունեցածն իրավապաշտպան Վարդան Հարությունյանը բարբարոսություն է որակում։ Անդրադառնալով կատարվածին՝ նա ասաց. «Եթե նրանք դեմ էին, որ այդ մարդիկ Արցախ այցելեն, հանգիստ կարող էին արգելել մուտքն Արցախ, շուռ տալ մեքենաները և հետ ուղարկել Հայաստան՝ ասելով՝ եթե դուք խնդիր ունեք ձեր երկրի իշխանությունների հետ, գնացեք և այնտեղ պայքարեք։ Բայց կանգնեցնել ավտոմեքենաները, հարձակվել մարդկանց վրա, ծեծի ենթարկել, նյութական վնաս հասցնել՝ ջարդել մեքենաները, բարբարոսություն է։ Կարծում եմ՝ բացարձակապես պատահականություն չէ։ Դատելով ամեն ինչից, համացանցում առկա կադրերից՝ կարելի է միայն ասել, որ ամեն ինչ վաղօրոք նախապատրաստված է եղել, ծրագրված է եղել, և նրանք դա իրականացրել են՝ որպես ծրագիր։ Այսինքն՝ դա չի կարելի համարել տեղում ծագած վեճի արդյունք»։

ԼՂՀ «Ոստիկանության մասին» օրենքը կարգավորում է Ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու հրազենի գործադրման հիմքերը, պայմաններն ու սահմանները։ Վ. Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք Ոստիկանության գործողությունները կարո՞ղ են օրինաչափ համարվել, նույնիսկ, եթե ավտոերթի մասնակիցների կողմից սադրանք է եղել։ «Անգամ, եթե սադրանք է եղել (չնայած դատելով նախապատրաստական աշխատանքներից՝ նրանք ծրագրել էին, որ դա պետք է տեղի ունենար), բայց անգամ եթե բացառենք, մոռանանք ամեն ինչ, ամեն ինչ վերագրենք սադրանքին, եթե այս ամեն ինչը սադրանքի արդյունքում եղած լիներ, բոլոր մեքենաները պետք է չջարդվեին: Ենթադրենք, միայն սադրանքի մասնակիցները պետք է բռնության ենթարկվեին: Բայց, որքան հասկացանք, բռնության են ենթարկվել անխտիր բոլորը, եւ պատճառվել է նյութական վնաս՝ մեքենաներ են ջարդել: Եվ սա սադրանքի արդյունք համարելը սխալ կլինի: Սա, նորից եմ կրկնում, նախօրոք ծրագրած, նախապատրաստած գործողություն է, որը ծրագրել եւ իրականացրել են»:

Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728