Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ելքը խոպան չգնալն է. «Ժողովուրդ»

Փետրվար 03,2015 11:26

2014թ. առնվազն 50.000 ՀՀ քաղաքացի 3-5 տարով զրկվեց ՌԴ մուտք գործելու հնարավորությունից։ Այդ քաղաքացիներից շատերի վկայությամբ՝ գործընթացը հայեցողական է, քանի որ իրենց վրա արգելք են սահմանում սահմանին անձնագրային հսկողություն իրականացնողները։ Միգրացիոն պետական ծառայությունից վստահեցնում են, որ այսօր կա համապատասխան տեղեկատվական բազա, եւ արգելքի սահմանումն այլեւս հայեցողական չէ։

Ազգագրագետ Ռուբեն Եգանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշում է. «…ՌԴ-ը մինչ այսօր միգրացիայի նկատմամբ դեռեւս հստակ ձեւավորված մոտեցում չունի։ Այդ երկիրը երեւույթը չարաշահում է թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության առումով։ Այսօր մեր միգրանտների առջեւ դրվող պայմանները կտրուկ վատացնելու են նրանց վիճակը։ Որքան էլ ծանր լինի, խորհուրդ եմ տալիս այս տարի չմեկնել արտագնա աշխատանքի՝ վատթարագույնից խուսափելու համար»։

ՀՀ մարզերից արտագաղթի ցուցանիշով առաջին տեղում է Շիրակի մարզը։ Միայն վերջին 10 տարվա վիճակագրությամբ Գյումրիի բնակչության թիվը նվազել է 5 անգամ։ «Կոմպաս» ՀԿ-ի ներկայացուցիչ Արտաշես Բոյաջյանի պնդմամբ՝ եթե մարդահամար անցկացվի, ապա Գյումրիում փաստացի ապրողների թիվը 70.000 չի գերազանցի, մինչդեռ Գյումրին 350.000 պակաս բնակչություն չպետք է ունենար։

Արեւիկ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728