Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ծեծել են, հետո էլ կախել. «Հայկական ժամանակ»

Փետրվար 03,2015 11:04

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 19-ամյա ուսանող (զինծառայող) Հայկազ Բարսեղյանը, ում դին հունվարի 29-ին գտել էին ինստիտուտի մարզահրապարակում պտտաձողից պարանով կախված վիճակում, իրականում դաժանորեն սպանվել է։

Հայկազ Բարսեղյանի հորեղբայրը՝ Ալեքսան Վանյանը, երեկ պատմեց, որ դեպքից դեռեւս մի շաբաթ առաջ իրենց հայտնի էր դարձել, որ զորամասում լարվածություն է եղել Հայկազի եւ մի քանի ծառայակիցների միջեւ։ Վանյանի խոսքով, լարվածությունը սկսել է, երբ Հայկազը ճաշարանում սխալ պահվածքի համար նկատողություն է արել նրանցից մեկին. «Հայկազը 15 տարեկանից ծառայության մեջ է եղել, մշտապես կարգ ու կանոնի կողմնակից է եղել, ու հավանաբար՝ ինչ-որ բան այն չեն արել, եւ ուզեցել է նկատողություն անել, ու երեւի դրանք էլ նկատողությունը սրտներին չեն առել, այսպես ասած, թարախը այնքան են մեջները եփել, որ որոշել են երեխուց հաշվեհարդար տեսնել»,- ասաց Հայկազի հորեղբայրը։

Վերջինիս խոսքով, սպանությունը իրականացվել է գիշերը ժամը 3.30–ից հետո, քանի որ սպաները պնդում են, որ ժամը 03.00-ի սահմաններում անցկացրել են ստուգում եւ զինվորները քնած են եղել։ Վանյանին հայտնի դարձած տեղեկությունը թույլ է տալիս կարծել, որ կասկածյալ չորս անձինք արթնացրել են քնած զինվորին, դաժանորեն ծեծել, այնուհետեւ կախել՝ հետքերը թաքցնելու նպատակով։

Վանյանի խոսքերով, Հայկազի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, անձամբ քննիչի հետ եղել է դիահերձարանում եւ տեսել որդու մարմնի վրայի բռնության բոլոր հետքերը՝ աջ թեւին կտրող-ծակող գործիքով կատարված վնասվածք, կապտուկներ, վերքեր թշի եւ շրթունքի վրա, ձեռքերը ամբողջությամբ արյան մեջ կորած։ Բացի այդ, ըստ նախնական դատաբժշկական եզրակացության, մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության հետեւանքով։ Այսինքն` դաժան ծեծի ենթարկվելուց հետո Հայկազ Բարսեղյանը հնարավոր է մահացած չի եղել, եւ մահը վրա է հասել այն բանից հետո, երբ նրան կախել են։

Հայկազ Բարսեղյանին ծեծի ենթարկած կասկածյալներից մեկի՝ Գնել Զարմիկի Թեւոսյանի հայրը նույն ռազմական ինստիտուտում գնդապետ է։ Այդ մասին տեղեկությունը հաստատեց նաեւ Հայկազի հորեղբայրը:

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728