Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Որտեղից այդքան սեր Ռուսաստանի հանդեպ. «Ժամանակ»

Փետրվար 03,2015 10:51

Երեկ հրավիրած ասուլիսում Հերմինե Նաղդալյանը երկար խոսեց, թե Հայաստանը որքան նվիրված է ՌԴ-ին, և ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունն ինչպես է միշտ ՌԴ պատվիրակության օգտին քվեարկություններ կատարում: Պարզապես այս մի քվեարկության դեպքում իրավիճակը նրանց դրդել է «ձեռնպահ» քվեարկել:

Չի բացառվում նաև, որ նման իրավիճակ է առաջացել այն բանից հետո, երբ ՀՀ իշխանությունները հասկացել են, որ այդ բանաձևին ՌԴ օգտին քվեարկելը կարող էր առաջացնել իրենց նկատմամբ Արևմուտքի զայրույթը: Չէ՞ որ Ուկրաինայի նկատմամբ ՌԴ գործունեության պատճառով Եվրոպան հակված է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն ավելացնել: Իսկ ՌԴ-ն շատ հարցերում և շատ հարթակներում կաշկանդված չէ Հայաստանի օգտին որոշումներ կայացնել: Եվ ՀՀ պատվիրակության դեմ ուղղված ռուս-թուրքական գործարքը լավ առիթ էր, որ Հայաստանը գոնե «ձեռնպահ» քվեարկեր:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին ուղղված Հ. Նաղդալյանի նվիրվածությանը` հիշեցնենք, որ այդ իրողության սկանդալային դրսևորումներից էր ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովի հետ կապված դիպվածը: Անցած տարի խորհրդարանում, հիշեցնենք, ԱԺ փոխնախագահն անձամբ էր դիմավորել ռուս լրագրողին: Բացի այդ, նա չէր միջամտել Կիսելյովի այն վրդովմունքին, թե հայ տաքսիստները չգիտեն ռուսերեն: Ավելին` Հ. Նաղդալյանն այդ հանդիպումների ժամանակ ինքն է ռուսերեն խոսում՝ խախտելով հայրենի օրենսդրությունը:

Ռուսաստանը նրա այդ նվիրվածությունը լիուլի գնահատում է: Վերջերս տիկին Նաղդալյանը մեդալ ստացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից: Որոշ տեղեկությունների համաձայն` ԱԺ փոխնախագահի որդին սովորում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության՝ ФСБ-ի ակադեմիայում: Չի բացառվում նաև, որ նա ԱԺ փոխնախագահ է նշանակվել ՀՀ-ում ՌԴ դեսպանության միջամտության արդյունքում:

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728