Լրահոս
Օրվա լրահոսը

10 օր շարունակ հրեշի կերպար էին կերտում. «Հրապարակ»

Փետրվար 03,2015 10:47

Հատված «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հարցազրույցից:

 – Ի՞նչ կատարվեց Բերձորում, Ձեր գնահատականը։

– Նախախորհրդարանի երթն ընդամենը իրազեկման ակցիա էր քաղաքացիների միավորման, ինչը նորմալ եմ դիտում։ Արցախում 10 օր շարունակ տեղի էր ունենում այդ երթի «դեմոնիզացիան», հրեշի կերպարի ներկայացումը։ Օգտագործելով Հանրային հեռուստատեսությունը, իշխանական կայքերը, կառավարությունից սնվող ՀԿ-ների, պետական կառույցների ներուժը, վարչական կառույցները։ Լուրեր են տարածել, որ, իբր, գալիս են Մայդան սարքելու Արցախում, կարգուկանոնը փոխելու, երեւանցի զինծառայողներին վերցնել-տանելու։ Այս «դեմոնիզացիային», որին մասնակցել են նաեւ խորհրդարանական ուժերը, հետեւել են վայրագ գործողություններ։ Մի խոսքով, սա նախօրոք մշակված օպերացիա էր, բայց չէի մտածում, որ կարող էր այսքան դաժան լինել ամեն ինչ։

– Մարդիկ ինչպե՞ս են վերաբերվում այս դեպքերին։

– Այս դեպքերից հետո ես խոսել եմ բազմաթիվ ոստիկանների եւ այնտեղ գնացած երիտասարդների հետ։ Բոլորն ափսոսանք են հայտնում, հայհոյում են իշխանություններին եւ նշում են, որ «իրենց ռեխն են տվել», այսինքն, տարել եւ օգտագործել են։

– Ռեպորտաժում, որը ցուցադրեցին Արցախի հեռուստատեսությամբ, այնպես էր ներկայացված, իբր, ժողովուրդը դեմ էր Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպած խաղաղ ակցիային։ Իրո՞ք այդպես է։

– Պետության կողմից ֆինանսավորվող ՀԿ-ներն օգտագործել են, որպեսզի տարբեր քաղաքացիական անձանց բերեն այստեղ։ Այդ ռեպորտաժում ելույթ ունեցողը վարչակազմի ղեկավարի տեղակալն էր, այսինքն, վարչական, իշխանական բոլոր լծակներն օգտագործել են կարծիք ստեղծելու, թե, իբր, ժողովուրդը դեմ է։

Ժողովուրդն ընդհանրապես մինչեւ վերջ գաղափար էլ չուներ ոչ Հիմնադիր խորհրդարանի, ոչ էլ Նախախորհրդարանի մասին, եւ եթե երթ տեղի ունենար, մի հարսանիքի տպավորություն էր թողնելու, ուրիշ ոչինչ։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728