Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Որոշ «տաք գլուխներ» արեցին մի բան, որի հետեւանքները դեռ երկար, շատ երկար դժվար է լինելու վերացնել. «Հայկական ժամանակ»

Փետրվար 03,2015 10:43

«Բերձորի դեպքերից հետո ստեղծվել է իրավիճակ, որ դժվար է վերահսկողության տակ պահել։

1. Մեծ հարված է հասցվել աշխարհին որպես ժողովրդավարական պետություն ներկայանալու՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկար տարիների վաստակին։

2. Ավելի քան երբեւէ սրվել է հայաստանցի-ղարաբաղցի ջրբաժանը։

3. Հայաստանցիների մեջ արդարացիորեն վախ է առաջացել Լեռնային Ղարաբաղ այցելություն կատարելու նկատմամբ, հայտնվել են մարդիկ, ովքեր սորտավորում են, թե ով իրավունք ունի մտնել Լեռնային Ղարաբաղ, ով՝ ոչ։

4. Խարխլվում է ԼՂՀ-ն՝ որպես սեփական հայրենիք պաշտպանելու հայաստանցի զինվորների եւ նրանց ծնողների մոտիվացիան ու հավատը։

Տեղի ունեցածի բացասական արդյունքների ցանկը կարելի է դեռ շարունակել։ Հարց է առաջանում՝ ո՞ւմ եւ ինչ վնաս պետք է հասցներ ավտոշարասյան խաղաղ պտույտը ԼՂՀ տարածքով։

Դժվար է պատկերացնել մի իրավիճակ, որ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ ավտոերթը կայանալու դեպքում իր ետեւից ավելի բացասական բանի հանգեցներ, քան հանգեցրեց այն՝ այդպես վայրենի կերպով ընդհատելը։

Ընդ որում՝ իրենց գործողություններին հող նախապատրաստելու համար ԼՂՀ իշխանությունները լկտիաբար խաբել են նաեւ սեփական ժողովրդին՝ նրանց էլ տրամադրելով հայաստանցիների դեմ։ Ղարաբաղում ժողովրդի մեծամասնության կարծիքով, ավտոերթի նպատակը եղել է դժգոհությունն առ այն, թե ինչու են Հայաստանցի երիտասարդները ծառայության մեկնում Լեռնային Ղարաբաղ։

Այսինքն՝ որոշ «տաք գլուխներ» արեցին մի բան, որի հետեւանքները դեռ երկար, շատ երկար դժվար է լինելու վերացնել։ Եվ «իզուր» էին նրանք հակառակորդի երկու դիրք գրավում, մեքենա ոչնչացնում։ Եթե նույնիսկ այդ օրը մտնեին Բաքու, դա չէր չեզոքացնելու այն հարվածը, որ իրենք հասցրեցին Հայաստանին ու Ղարաբաղին՝ Բերձորի իրենց «օպերացիայով»։

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728