Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մելիքյան. Հիմնադիր խորհրդարանն երթն իրականացրել է թուրք-ադրբեջանական փողերով. «Հրապարակ»

Փետրվար 03,2015 10:16

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը նշելով, որ Սեֆիլյանի եւ նրա կողմնակիցների հանդեպ ինչ արել են, լավ են արել։

«Բերձորում ի՞նչ դեպքեր են կատարվել։ Ո՞ւմ են ծեծել։ Ի՞նչ երթ էին անցկացնում եւ որտե՞ղ։ Ի՞նչ էին ուզում էդ երթի մասնակիցները։ Արցախն ի՞նչ պետություն է։ Իսկ Հայաստանի քաղաքացիներն ի՞նչ գործ ունեին Արցախում նման երթ անցկացնելու՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակն առանց ռեժիմի»,- իրար հետեւից հարցեր ուղղեց պարոն Մելիքյանն ու պատասխանները ստանալուց հետո անցավ բուն խնդրին. «Ես կարծում եմ՝ իրենք սխալվել են, այդ երթը ցանկանալով անցկացնել Արցախում։ Իրենք այդ երթը պիտի անցկացնեին կա՛մ Ադրբեջանում, կա՛մ Թուրքիայում, եւ 100 տոկոսով համոզված եմ՝ նրանց երթը կողջունվեր այդ երկու երկրների կողմից»։

Մելիքյանը ծեծուջարդի մասին պատմող տեսանյութերին չի հավատում. «Իսկ այդ Ձեր ասած բռնությունը կարծում եմ, որ ընդամենը դաստիարակչական ապտակ է եղել 10 անգամ ասելուց հետո, հայրական ապտակ, եթե գլուխները չի մտել, որ չի կարելի նման բան անել։ Ես կարծում եմ, որ ոչ մի իրավախախտում էլ տեղի չի ունեցել, եւ տեղին է եղել, եւ կարծում եմ, որ հայրական ապտակն իր ազդեցությունը կունենա»։

ՀՀԿ խմբակցության քարտուղարը նաեւ համոզմունք հայտնեց, որ Հիմնադիր խորհրդարանի անդամներն իրենց երթն իրականացրել են թուրք-ադրբեջանական փողերով։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728