Վնասվել են առանձնատան լուսամուտի փեղկը, ապակին
Փետրվարի 2-ին, ժամը 19.30-ի սահմաններում ադրեջանական զինուժը Ղուշչի-Այրում գյուղի հենակետերից խոշոր տրամաչափի գնդացրից կրակոցներ է արձակել Բաղանիս գյուղի վրա: Գնդակը Բաղանիսի բնակիչ Հովիկ Բեգլարյանի առանձնատան լուսամուտի փեղկը ջարդել է, դրա հետեւանքով պոկված գաջի կտորը ջարդել է տան ներսի լուսամուտի ապակին: Բաղանիսի բնակիչներից տեղեկացանք, որ այժմ սահմանի այդ հատվածում հարաբերական անդորր է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև
Ապակու վրա ճաքեր էլ կլինեն, չէ*…Կարգին պատերազմի օրե*նքն է: