Փետրվարի 1-ին Ղազախստանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ ընդունելություն՝ Հայոց բանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ընդունելությանը ներկա էին Հայաստանի և Ղազախստանի պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության համաձայնագրով Ղազախստանի Պաշտպանության ազգային համալսարանում վերապատրաստման երկամյա դասընթացներ անցնող ՀՀ զինված ուժերի սպաները, Ղազախստանի հայկական համայնքի ներկայացուցիչներ, գործարարներ և մշակութային գործիչներ:
Ողջունելով ներկաներին՝ Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը կարևորեց հայկական բանակի դերը Հայաստանի անկախ պետականության վերականգնման և կայացման, երկրի անվտանգության ապահովման և սահմանների պաշտպանության գործում:
ՀՀ ԱԳՆ