Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը չընտրված նախագահ է»,- հիշեցնում է Րաֆֆի Հովհաննիսյանը

Փետրվար 02,2015 14:29

Վերաքննիչ քրեական դատարանը պատրաստվում է հրապարակել «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով դատավճիռը:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանն ու ընկերները Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկում էին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ խուլիգանության հոդվածով իրենց ազատազրկման դատապարտելու մասին:

Դատական նիստին ներկա է նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, այս պահին դատարանում է՝ սատարելու Շանթին ու ընկերներին: Նրա խոսքով. «Շանթն ու ընկերները քաղբանտարկյալ են, ու մենք պետք է հասնենք արդարության, արդարության՝ Հայաստանում»:

Մեր հարցին, թե նախքան դատավճիռը ՀՀ նախագահը հայտարարել էր, որ Շանթն ու ընկերները քաղբանտարկյալ չեն, այլ հանցագործություն կատարած անձինք, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, թե Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահ չէ, որովհետեւ նա ժողովրդի կողմից չի ընտրվել: Ինչ վերաբերում է նրա վաղաժամ հայտարարությանը, ասաց, որ Սերժ Սարգսյանը խախտել է անմեղության կանխավարկածը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728