Լրահոս
Օրվա լրահոսը

Իգոր Մուրադյանը վերադարձնում է ԼՂՀ ԱԺ-ի շնորհած մեդալը (Տեսանյութ) 

Փետրվար 02,2015 12:49

«Ես վերադարձնում եմ Մեսրոպ Մաշտոց մեդալը, որն ինձ 2013-ին շնորհել է ԼՂՀ ԱԺ-ն»,-այսօր Նախախորհրդարանում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Իգոր Մուրադյանը:

Պարոն Մուրադյանը մտահոգություն հայտնելով վերջին օրերին կատարվածի մասին, մասնավորապես ավտոերթով Արցախ մեկնող «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին ծեծի ենթարկելու մասին, նշեց, թե Արցախն այլ առաքելություն ունի, որի մասին անգամ Երևանում տեղյակ չեն, տեղյակ չեն նաև ԼՂՀ-ում. դա Արցախում ռուսական զորքերի տեղակայումն է:

Այնուհետև պարոն Մուրադյանը հայտարարեց. «Ղարաբաղում պետություն չկա, այն ՀՀ և ԼՂՀ իշխանություններն ուզում են դարձնել ռուսական զոնա: Շատերն ասում են, թե ինչու ՀՀ-ն չի ճանաչել ԼՂՀ-ն: Պետությունը ճանաչվում է այն դեպքում, երբ այն իրոք անկախ է»:

Ըստ Իգոր Մուրադյանի՝ այն 160 մարդիկ, որ որոշել էին գնալ Արցախ, հաստատ այնտեղ հեղափոխություն չէին անելու: Ըստ նրա՝ նման կերպ վարվեցին այն պատճառով, որ նշված նպատակի իրականացման առումով վտանգ էին տեսնում: Ըստ պարոն Մուրադյանի՝ ռուսական զորքերի՝ ԼՂՀ –ում տեղակայելու նպատակի իրագործման ճանապարհի արդեն կեսն անցել են ՀՀ և ԼՂՀ իշխանությունները:

Հարցին՝ արդյոք ԼՂՀ իշխանություններն առանց ՀՀ իշխանության նման քայլի կգնայի՞ն, պարոն Մուրադյանը պատասխանեց. «Ամեն ինչ այնքան զոմբիացված է, որ այսպիսի ակցիայի առանց ՀՀ ղեկավարության նրանք չէին գնա: Թուրքերն այստեղ կապ չունեն, այստեղ ամեն ինչ հայերն են իրենց ձեռքով արել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728