Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Հաղթանակ թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1968 թ. ծնված Ալիսա Գ.-ն, որը հունվարի 24-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):
Ալիսա Գ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:
ՀՀ ոստիկանություն