Փետրվարի 21-ին Բեռլինի «02 World» մարզապալատում կայանալու է WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ Փոլ Սմիթի մենամարտը, որում մեր հայրենակիցը մրցակցին ռեվանշ վերցնելու հնարավորություն է ընձեռել: Հիշեցնենք, որ անցած տարվա սեպտեմբերի 27-ին Աբրահամը 12 ռաունդանոց մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Սմիթին:
Երկրորդ մենամարտից առաջ բուքմեյքերները նախապատվությունը տալիս են Արթուր Աբրահամին՝ նրա հաղթանակի գործակիցը սահմանելով 1,18` Փոլ Սմիթի 4,75-ի դիմաց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից
Կարդացեք նաև