ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ փետրվարի 1-ին, ժամը 12.45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ՌԴ թիվ N սահմանապահ զորամասի հարակից այգում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.09-ին, մարվել` 13.12-ին:
Այրվել է մոտ 7500 բուսածածկ տարածք, 27 պտղատու ծառ և 3 էլ. սյուն: