Լրահոս
Օրվա լրահոսը

«Հետևներիցս կրակում էին, գետին էին գցում ու ոտքերով տրորում հայոց եռագույնը…».ականատեսը` Բերձորում կատարվածի մասին    

Փետրվար 01,2015 18:52

«Հիմնադիր խորհրդարանի» անդամներից  մեկը`գյումրեցի Արամ Հակոբյանը, որը ևս մասնակցել է «100 -ամյակն՝ առանց ռեժիմի» խաղաղ ավտոերթին,  Aravot.am-ին Բերձորում կատարվածի  մասին  պատմեց հետևյալը.

«Մենք  իրազեկում-ակցիա էինք  անցկացնում ու բացառիկ խաղաղ նպատակներով` կանանցով-երեխաներով, Արցախն էլ առանձին պետություն չէ, ես ինքս մասնակցել եմ Արցախի ազատագրման պատերազմին, ես, ինքս գիտեմ Արցախի արժեքը, և ավտոերթի  մասնակիցների  մեծամասնությունը գիտի Արցախի արժեքը  մեր հայրենիքի համար: Մեծ մասը մարդանց այն տեսակն էր, որոնք իրենց կյանքն են ներդրել Արցախի համար ու ամեն վայրկյան պատրաստ են ներդնելու: Արցախ չհասած`Աղավնու գետի կամրջի վրա, որտեղից սկսվում է Արցախը,  Տեղ գյուղից իջնում ես ներքև հենց  Արցախի  սահմանն է, սա ազգային անվտանգության ծառայության նախկին պետի ծննդավայրն է, մեզ չթույլատրեցին  առաջ շարժվել,  մեքենաների ամբողջ շարասյունը կանգնեց և երբ  բանակցությունների ընթացքում պարզվեց , որ մեզ չեն թողնելու , մենք սկսեցինք  հետ դառնալու պրոցեսը: Այսինքն`մտածեցինք, չեք թողնում , չեք թողնում,   խնդիր չստեղծեցինք,  հետ էինք վերադառնում, արդեն շարժվում էինք, ու հանկարծ սկսվեց մի սարսափելի իրավիճակ, որը ես կբնութագրեմ որպես ջարդ,  չգիտեմ՝ ու՞մ կողմից մեր նկատմամբ: Չեմ կարող էդ մարդկանց բնութագրել որպես ազգային որևէ  պատկանելություն ունեցող մարդ: Եվ հետո բացարձակապես  այդտեղ չկար Արցախի բնակչություն, կային ոստիկաններ` համազգեստով և առանց համազգեստի: Բացառապես կազմակերպված տեռորիստական ակցիա էր խաղաղ մարդկանց նկատմամբ: Չխնայեցին անգամ կանանց, երեխաներին, փշրեցին ամբողջ մեքենաները, հայկական դրոշները հերիք չէ  գետին  էին գցում, մի բան էլ ոտքերով  տրորում էին:  Մարդկանց տեսակ չէ դա, չգիտեմ ովքեր են, չգիտեմ ինչի ազգի ներկայացուցիչներ են, երևի Թուրքիայից կամ Ադրբեջանից ուղարկված դիվերսիոն խումբ էր` հայկական ոստիկանական համազգեստներով, տպավորությունն էդպիսին էր: Իհարկե, կատակ եմ անում, բայց տպավորությունը հենց էդպիսին էր:  Ոնց էին ծեծում, մարմնական վնասվածքներ հասցնում լեգենդար մարդկանց, որոնք  պատրաստ են իրենց կյանքը դնել Արցախի համար, բազմիցս ապացուցել են:

Մարդիկ իրենց բարեկեցությունը թողել, եկել պայքարում են հանուն Հայաստանի բարօրության, իսկ իրենք..:Լեգենդար  հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին  անգամ չխնայեցին, բոլորին ջարդեցին….Եվ շատ մարդկանց, պատկերացրեք 40 մեքենայով էինք մենք:  Մենք չուզեցինք նույնիսկ մեքենաներից իջնել, որ որևէ խնդիր չառաջանա, որևէ պրովոկացիոն բան չկատարվեր ու հանկարծ  խուժանի պես հարձակվեցին … Ոչ մի սրբություն չունեցող մարդկանց պես, ոնց կարելի էր ծեծուջարդ կազմակերպել կանանց, երեխաների ու  էն մարդկանց նկատմամբ, որոնք իրենց անձը նույնացրել են Արցախի հետ: Մեզ սպասողները   զինված մարդիկ էին`դիմակներով,  նույնիսկ հետևներիցս   կրակել են փամփուշտներով , կրակոցների ձայները լսվում էին: Լրագրողներին հատուկ նպատակով  հրավիրեցին առաջ, իբր  թե թույլ են տալիս լուսաբանման, խլեցին ձեռքերից տեսախցիկները ու ջախջախեցին: Մեկին հազիվ հասցրեցին հիվանդանոց: Արցախի սահմանի մյուս կողմից  մեր ընկերներից շատերը եկել էին, որ մեզ ուղեկցեին, նրանց էլ ջարդեցին, հենց Արցախի բնակիչներն են, իսկ ոստիկաններից շատերը քաղաքացիական հագուստով  հատուկ ծառայության ներկայացուցիչներին էին, կային նաև ոստիկանական համազգեստով անձիք,  չհաշված դիմակավորված ավտոմատավորները, որոնք  բլրի վրա էին կանգնել, որպեսզի բոլորին նշանառության տակ վերցրած լինեին: Դա պլանավորված ու կազմակերպված ջարդ էր հետ դարձող  խաղաղ շարասյան վրա: Խուլիգանի պես վարվեցին…  Գորիսի հիվանդանոցում տեղ չկար:  Իմ մեքենենան ևս փշրեցին…»:

Նունե ԱՐԵՇՎԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (16)

Պատասխանել

  1. ԱՐՄԵՆ says:

    Դու մասնակցել ես….., սակայն չես հասկացել մի կարևոր բան, եթե անգամ մասնակցել ես:
    Դա նա է, որ պատերազմի պահին, իսկ այդ պահին ժամը 13-14 բանակը մարտական գործողություններ էր իրականցնում , գիշերը հակառակորդը հարձակվել էր…..
    Իսկ դու գնում ես մասնակցելու ինչին ? ակցիա ես անում ? զինվորին ասելու ես արի լսի ինչ ակցիա եմ անում ?
    Կասկածում եմ, որ մասնակցել ես, սակայն դա էական չէ այս դեպքում:
    Դու հիմա դավադիր ես:

    • Տիգրան says:

      Արմեն, ես էլ եմ մասնակցել հենց այդ մասերում մղվող կռվին ու ինձ հետաքրքիր չի, թե կհավատաս, թե չէ: Բայց ես երբեք այդ կողմերում այլեւս չեմ լինի, քանի դեռ այդ հողը հայ քաղաքական միտքը համարում է այլ երկիր: Ես բազմիցս եմ ասել, որ ԼՂՀ-ՀՀ խաղալը լավ բանի չի բերի, օրերից մի օր կարող է դրանք դառնան թշնամի երկրներ, ոնց Ուկրաինան ու Ռուսատանը: Եթե հայ մարդիկ, որ ամեն օր խաղաղության կենացներ են խմում, չհասկանան սա ու օր առաջ իրենց մտածելակերպից չհանեն այն, որ Ղարաբաղը այլ պետություն է, կունենանք այն, ինչ ունենք: Բա Սյունիքում ինչո՞ւ չեն էդ մարդկանց նման ձեւով ընդունել, կամ որ գնան Տավուշ, էլի՞ նույն ձեւով կընդունեն: Ոչ: Որովհետեւ Ղարաբաղը հայ քաղաքական միտքը ընկալում է որպես այլ պետություն: Մենակ թե չեմ հասկանում, թե այս պարագայում ինչո՞ւ են զինվորներն ու փողը Երեւանից գնում Ղարաբաղ:

      • Arshak says:

        այ սա էր պետք ապացուցել: հիմա ցույց տվեցիք՞ թե ինչի համար էք պայքարում, որ Հայաստան-Արցախ կռիվը մեջ գցեք:
        Չի հաջողվի: կստանաք համարժեք պատասխան

    • Տիգրան says:

      Յա՛, իրո՞ք:

  2. david says:

    Պարսկաստանի դրոշը տանեիք ցնծությամբ կընդունեին:

  3. Թրավիս says:

    տե լաւ, հասկացանք, երկարելու հարկ չկա

    անկարգութեան չափը անցնելուց՝ մի լաւ ծեծ են կերել

    կը մեծանան, կը մոռանան

    • Տիգրան says:

      Երեխեքիդ ու կնոջդ, քույրերիդ ու մորդ այդպես որ ծեծեն, կասես, լավ բան չկա, կմեծանաք կմոռանաք: Այ որմիզդուխտ, նման բաները չեն մոռացվում:

      • Թրավիս says:

        իսկ նրաց կիներն ու երեխաները ի՞նչ գործ ունեն եդտեղ, Տիգրան…

        կամ – խնդրոյ առարկա հայրերն ու ամուսինները – չեն հասկանում թէ որքան վտանգաւոր է իրենց վերաբերմունքը, թէ որքան չափը անցնում եմ,

        եւ կամ՝ իրենց կիներն ու երեխաները օգտագործում են որպէս «մարդկային վահան»…

        երկրորդ վարկածը դժբախտաբար զարմանալի չի լինելու, նկատի ունենալով որ նոյն տղամարդիկը Ցեղասպանութեան մարտիրոսներն ել շահագործում են, իրենց քաղաքական նպատակների համար

  4. Թրավիս says:

    ուրիշ շա՜տ, շատ անձիք ել մասնակցել են սկիզբի կռիւներին, սակայն այսոր չունեն այսպիս անմիտ եւ անպատասխանատու վերաբերմունք

    յարգում են Պետութիւնը

    անցեալին ազգին ծառայած լինելը չի նշանակում թէ յետոյ ամէն բան թոյլատրուած է, թէ ինչ որ անես, միշտ ճիշտ ես ու անսխալական

    այսպիսի կեցուածք նոյնիսկ ի դերեւ է հանում նիւթի առարկա անցեալի վաստակը…

    • Գրիգոր says:

      Շատերը ովքեր կռվել են կամ արդեն այստեղ չեն կամ ել ստրուկի պես կուչ են եկել ու ձեն չեն հանում: Էս տղերքը իսկական հերոսներ են Փառք իրենց:

      • Թրավիս says:

        իսկական հերոսը այն է որ, ուրեմն, ոչ մի չափ ու սահման չգիտի՞

        ի գին՝ քանդելու իր իսկ անցեալին կատարա՞ծը

        ոչ ոք ել «կուչ չի գալիս»…
        այլազան ձեւեր կան բողոքի եւ քննադատութեան

        իսկ ծայրահեղութիւնը միշտ հակա-արտադրողական է

  5. Էմմա says:

    Հարց՝ ի՞նչ նպատակ ուներ այդ <> ավտոերթը:Ի՞նչ էր ուզում կամ ի՞նչ էր քարոզում : Ի՞նչի համար էիք գնում,միգուցե տղաներին սատա՞ր կանգնելու դիրքերում,որ այդ ժամանակահատվածում կռվում էր արտաքին թշնամու դեմ,թէ՞ <> էիք ուզում ցուցադրել:Իսկ միգուցե Գյումրիի դիվերսիան իր նպատակին չհասավ և հերթը ձե՞րն էր : Մինչև երբ եք կուրորեն լինելու <> ամբոխի դերում : Այս պատերազմական շրջանում,երբ հունվարի մեկից սկսած և նույնիսկ ավելի վաղ ՝ անցած օգոստոսից,ամեն օր սպասվում են մեծ արտաքին բախումներ ,առնվազն դավաճանություն է ,լսո՞ւմ եք դավաճանություն նման վարքագիծը,նման սադրանքը,ժողովրդին լարելը մեկը մյուսի դեմ : Այդ ավտոերթի մասնակիցները արդյո՞ք կարդում են տեղի ունեցածի վերաբերյալ մեկնաբանությունները – ղարաբաղցիները թուրքեր են,թող բոլորին կոտորեն թուրքերը,որ կռիվ լինի էլ չենք կռվելու… և այլն և այլն – Սա՞ եք ուզում :Գոհ ե՞ք ձեր ավտոերթից

  6. SEM says:

    անիմաստ երթ, հատկապես դեպի ԼՂՀ

  7. Թրավիս says:

    մի բան ասեմ
    խնդրում եմ՝լսէք

    կամ ել ոչ՝ դուք գիտէք

    Ժիրոն շատ բան է արել
    Ալե՞քը՝ իրմէ աւելի, երեւի…

    իսկ Բաւլի՞կը… դեհ լաւ… ան ալ շատ ֆոթոժենիք է,
    իր տեղի ունի

    սակայն ահա
    հիմա՝ Սերժն է Խմբապետը…
    Հերթապահը…
    Ռեյյի՛՛զը

    Ռեյյյի՛զ

    իսկ ձեր շուրջ, Ժիրայր, Ալեք… դեհ լաւ, դու ել, Բաւլիկ, Իկոր…
    չախխա՛լներ կան միայն

    ջահի՜լ ճիվելեկ

    ջոճուխներ…
    ազգային թուրիստներ…

    պա հիմա, ի՞նչ է ձեր ծրագիրը…

    գործնականորէն՝ ի՞նչ է պատահելու

    ուզո՞ւմ էք ինքնասպան, անձնասպան ըլլալ

    այդ է՞՝ հանճարեղ փլան ը…

    վայ ես ձեր ցա՜ւը տանեմ…

    հանգի՜ստ
    հանդարտ

    մի հատ շունջ առեք

    Յանուն Մեծ Ծրագրին

    մեր բոլորի հարազատ Նպատակին

    Արցախում ձեր ստացած ամէն մի ծեծի հարուածը՝
    մի նոր շնորհ է, նուէր է
    սուրճի բաժակ է

    «մերսի» ըսէք
    ուշքի եկէք
    անցէք

    վայ ես ձեր… ձեր տաշշշախը ուտեմ, արրա՜

    այսօր… «իրենք» իրաւունք ունին…

    իսկ վաղը (էգուց), ուրիշ օր է…

    սիրով

    եւ զուսպ – ու պատասխանատու – զօրակցութեամբ՝

    «Թրավիս Պիքըլյան», յալլա

  8. david says:

    Առաջ Հայաստան…Եռագույնդ Ղարաբաղում մեծարվում է:

  9. Գայանե says:

    Ոստիկանության հասարակայնության հետ կապի վարչության պատասխանատու Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանի մամուլում հայտնված տեղեկությանը, թե Հայաստանում անցկացվում է «օրենքով գողերի» խոշոր հավաք:

    Ահարոնյանը գրում է. «Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին հազարավոր մարդիկ են այցելում Հայաստան, որը բաց երկիր է, և որտեղ օրենսդրորեն պաշտպանված է մարդու ազատ տեղաշարժի իրավունքը: Եվ եթե Հայաստանի հյուրը հետախուզման մեջ չէ կամ քրեորեն հետապնդելի արարք չի կատարել արդեն մեր երկրում, օգտվում է օրենսդրությամբ նախատեսված իր բոլոր իրավունքներից»:

    Փաստացի, Հայաստանի ոստիկանությունը չի հերքում, որ Հայաստանում կարող են հավաքված լինել մի քանի տասնյակ «օրենքով գողեր» եւ անցկացնել այսպես ասած «սխոդկա»: Ոստիկանությունը հղում է անում օրենքին, որ եթե չկան կոնկրետ հետախուզվողներ ու մեղադրվողներ, ապա ինքն իրավասու չէ արգելակել նրանց մուտքը Հայաստան: – See more at: https://www.lragir.am/index/arm/0/comments/view/108764#sthash.NEUgMBjW.dpuf

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728