Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանը «քիթ սրբելու» ժամանակ չունի

Փետրվար 01,2015 17:50

Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը վերջին շրջանում առանց դադարի մասնակցում է միմյանց հաջորդող ծանր ու տանջալից գերմրցաշարերի: Որոշ մասնագետների կարծիքով, թերեւս հոգնածությունն է պատճառը, որ նա չի ցուցադրում իրեն հատուկ բարձրակարգ խաղը: Նա մի որոշ ժամանակ հանգստանալու կարիք ունի: Չնայած դրան, Արոնյանը շարունակում է:

Օրերս ավարտված Վեյկ-ան-Զեեի փառատոնից հետո Լեւոնը մեկնել է Բադեն-Բադեն, որտեղ «GRENKE Chess Classic 2015»-ի շրջանակներում փետրվարի 2-9-ը խաղալու է Մագնուս Կարլսենի, Ֆաբիանո Կարուանայի, Վիշվանաթան Անանդի, Մայքլ Ադամսի, Էտյեն Բակրոյի, Արկադի Նայդիչի եւ Դավիթ Բարամիձեի ընկերակցությամբ: Իսկ դրանից եւս երեք օր անց արդեն Ցյուրիխում՝ «Zurish Chess Chalenge 2015»-ում, հանդես է գալու Ֆաբիանո Կարուանայի, Վիշվանաթան Անանդի,  Վլադիմիր Կրամնիկի, Հիկարու Նակամուրայի եւ Սերգեյ Կարյակինի մասնակցությամբ մրցաշարին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728