Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

 Արմեն Մարտիրոսյան. «Ցանկալի չէ, որ միջազգային հանրությունը ԼՂՀ-ին դասի Ադրբեջանին հավասար՝ անազատ երկրների շարքում»

Փետրվար 01,2015 13:52

Երեկ Բերձորում տեղի ունեցածը միանգամայն անընդունելի էր՝ անկախ նրանից, թե որքանով ենք ընդունում այս կամ այն քաղաքական ուժի գործունեություն: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով երեկ «Հիմնադիր խորհրդարանի»՝դեպի Ստեփանակերտ կազմակերպած ավտոերթի ժամանակ Բերձորում երթի մասնակիցներին ծեծի ենթարկելու միջադեպին:

«Մի բան բոլորի համար ակնհայտ է, որ քաղաքական հարցերը բացառապես քաղաքական տիրույթում պետք է լուծվեն, եւ որեւէ այլ ուժային միջամտություն չպետք է լինի: Ես կարծում եմ, որ իշխանությունը պահելու համար ամեն միջոց լավ չէ՝ հատկապես այն պարագայում, երբ արդյունքում մենք անընդհատ մեր պետականության տարբեր կառույցներ ենք կորցնում, այդ թվում կարեւոր այնպիսի հանգամանք, ինչպիսին է քաղաքացիների վստահությունը սեփական երկրի, պետության արդյունավետ կառավարման, հեռանկարների նկատմամբ: Որեւէ մեկը չի կարող արդարացնել այն, ինչ տեղի ունեցավ երեկ»,-նկատեց պրն Մարտիրոսյանը:

Արմեն Մարտիրոսյանը վստահ է, որ միջադեպը, անկասկած, վստահության խնդրի է հանգեցնելու հատկապես Լեռնային Ղարաբաղի իշխանությունների նկատմամբ. «Պարզ է , որ նրանք միայնակ այդ որոշումը չեն ընդունել, առանց Հայաստանի իշխանությունների հնարավոր չէր նմանատիպ քայլերի գնալ: Բայց մյուս կողմից այլ ծայրահեղություն չեմ ցանկանում այստեղ տեսնել, ինչը փորձում են կյանքի կոչել՝ նկատի ունեմ «հայաստանցի» եւ «ղարաբաղցի» նմանատիպ եզրույթներ օգտագործելով: Սա բացարձակ կապ չունի: Հայաստանում ի՞նչ է, մեր իշխանությունները նմանատիպ դրսեւորումներ ցույց չե՞ն տալիս»: Արմեն Մարտիրոսյանը հիշեց, որ Հայաստանում էին ծեծի ենթարկել ազատամարտիկներին. «Ի՞նչ տարբերություն, թե՛ Հայաստանում բռնության ենթարկված Ռազմիկ Մարտիրոսյանը, թե՛ երեկ ծեծված Ժիրայր Սեֆիլյանը երկուսն էլ ազատամարտի այնպիսի ներկայացուցիչներ են, որ պատմությունը չի կարող իրենց գործունության վրա բիծ քաշել: Այն, ինչ կատարվեց, նույն ձեռագիրն էր՝ թե Հայաստանում, թե ԼՂՀ-ում»:

Արմեն Մարտիրոսյանը չի կարծում, որ այս քայլերը կուժեղացնեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, կամ նրանց իշխանություններին. «Հակառակը, սա նրանց թուլացրեց»:

Մեր զրուցակցի խոսքով՝ արտաքին ազդեցությունը կարող է շատ վատը լինել. «Ազատության աստիճանի վերաբերյալ այս տարվա զեկույցներում հաստատ կլսենք սրա արձագանքը: Չգիտեմ ինչու, իշխանությունները ձգտում են Ադրբեջանի իշխանությունների հետ հավասար շարքերում գտնվել: Միջազգային հանրությունն է ինձ շատ մտահոգում»:

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ նախորդ տարի,  Freedom House-ի տվյալների համաձայն, Հայաստանը եւ ԼՂՀ-ն մասամբ ազատ երկրների ցանկում էին գտնվում, իսկ Ադրբեջանը ամբողջությամբ անազատ երկրների ցանկում էր: Բերձորում տեղի ունեցած միջադեպից հետո, ըստ պրն Մարտիրոսյանի, ցանկալի չէ, բայց հավանական է, որ հաջորդ զեկույցի արդյունքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հայտնվի անազատ երկրների շարքում. «Սա բացարձակ տեղին չէր այս պարագայում, հակառակը, Հայաստանի եւ ԼՂՀ-ի ուժը պետք է լինեին հենց ժողովրդավարական գործընթացները: Ցավում եմ, որ մենք ունենք իշխանություններ, որոնք իրենց անձնական հարստացումը, պետական շահերից վեր դասեցին»:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Hayk says:

    Շատ հարմար սցենար է—–ծախված ստահակներին ուղարկում են սադրանքներ անելու Պետության դեմ, հետո մնացած ծախվածներն արդեն «կազմ ու պատրաստ» ուռճացնում են սադրանքի սպասվող հետևանքները, հետո արմենմարտիրոսյանները «իրենց խորը անհանգստությունն» են արտահայտում հատկապես միջազգային կազմակերպությունների «խիստ արդար» արձագանքի համար, վերջում իհարկե չմոռանալով մի երկու խոսք էլ իշխանությունների հասցեին ասել: Պարոնայք, էդ սցենարներն արդեն էնքան շատ են օգտագործվել տարբեր երկրներում, որ բոլորն անգիր գիտեն:

    • Գալուստ says:

      Օ, պարոն Հայկն ալ հոս է…ուրեմն պարոն Սէրժիկը…Պետությունը…կազմ ու պատրաստ պաշտպանվում էր անզեն մարդկանց ու հատկապես կանանց ու երեխաներից (ինչպես իրենք միշտ անում են նման դեպքերում,օրինակ վերցնելով Ցար Պուտինից)…առ քեզ Սադրանք…չհասկացա օվ էր սադրանքի հեղինակը…հա իհարկե անդրօվկիանոսյան գրանտակերները…

    • Տիգրան says:

      Ո՞վ է ծախված, Ժիրայր Սեֆիլյա՞նը: Մտքի գիգանտ, մի զլացիր ու լուսավորիր մեզ՝ կույրերին, թե այդ երբ է Ժիրայր Սեֆիլյանը ծախվել և ում:

      Ո՞վ է ծախված, ԱՍԱԼԱ-ի Ալե՞քը: Մտքի գիգանտ, մի զլացիր ու լուսավորիր մեզ՝ կույրերին, թե այդ երբ է Ալեքը ծախվել և ում:

      Ո՞վ է ծախված, Պավլի՞կը: Մտքի գիգանտ, մի զլացիր ու լուսավորիր մեզ՝ կույրերին, թե այդ երբ է Պավլիկը ծախվել և ում:

      Եվ այդպես շարունակ

      • Թրավիս says:

        ոչ, եդ տղերքը ծախված չեն, սխալ է եդ խոսքը

        պարզապէս՝ չեն աճած

        չեն հասկանում թէ պայքարի դաշտը նոյնը չի…

        եւ այդպեսով միայն վնաս են արտադրում

  2. Գալուստ says:

    Հարգելի պարոն Մարտիրոսյան, կարծում եմ որ իրենց հարգող Հայաստանի Խորհրդարանի պատգամավորները , ինչպես նաեվ բոլոր տեսակի ժողովրդի ներկայացուցիչները պիտի իրենց մանդատները վայր դնեն , նման ճգնաժամային քաղաքական իրավիճակում:Տեղի ունեցածը հակառակորդ պետությունների կողմիս կազմակերպված քաղաքական սադրանք էր մեր խաղաղ բնակչության, կանանց եվ երէխաների նկատմամբ…վերջապես դանակը ոսկորին է հասել…մնում է հրամանով Պերմյակովներին ուղարկեն բոլոր հայ բնակչների հասցեներով…

  3. david says:

    Աշխարհից տարբերվելու համար կարելի էր մեկնությունս ջնջել, բայց դրանով ֆաշիզմը հումանիզմ չի դառնա:

  4. Թրավիս says:

    Արմեն Մարտիրոսյան…

    այս ինչ խելացի՜, խելոք մարդ է, յահո…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728